Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներ
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականը մրցանակային գումարի շուրջ 30%-ը ստիպված կլինի վճարել ԱՄՆ-ին որպես հարկ։
Ավելի վաղ իսպանացի ֆուտբոլիստները համատեղ լուսանկարից կտրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Սովորաբար ՖԻՖԱ-ն համաձայնության է հասնում մրցանակային գումարը հարկումից ազատելու վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ-ն իսպանացի ֆուտբոլիստներին և մարզիչներին ճանաչել է որպես առանձին հարկ վճարողներ, որոնք եկամուտ են ստացել Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե որպես մեկ միասնական իրավաբանական անձ։
Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսում նշել են, որ իսպանական կողմը պետք է դեռևս մրցաշար մեկնելուց առաջ տեղյակ լիներ նման կանոնների մասին։
Այժմ, ըստ հրապարակումների, Իսպանիայի հավաքականը ստիպված կլինի աշխարհի առաջնությունում հաղթանակի համար ստացած մրցանակայինից վճարել մոտ 15 միլիոն դոլար հարկ։