Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր` հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։55-ի սահմաններում Աբովյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 58-ամյա Սպարտակ Հ.-ի վարած «Mercedes Vito» մակնիշի և 31-ամյա Արա Հ.-ի վարած «Honda Accord» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդներից Սպարտակ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։