Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի դեսպանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Հյուգո Շորթերին՝ բրիտանացի պաշտոնյաների կողմից Իսլամական Հանրապետությանը ուղղված մեղադրանքներից հետո։
Բրիտանացի դիվանագետին հանձնվել է բողոքի գրավոր նոտա, որում ներկայացված է Թեհրանի դիրքորոշումը Լոնդոնի մոտեցման և այն մեղադրանքների վերաբերյալ, որ Իրանը փորձում է իրականացնել Մեծ Բրիտանիայի անվտանգությանը սպառնացող գործողություններ։
Իրանի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է, որ այդ մեղադրանքները «ոչ այլ ինչ են, քան պատասխանատվությունը տեղափոխելու և ուշադրությունը շեղելու փորձ այն գործողություններից, որոնք Թեհրանը համարում է միջազգային իրավունքի խախտում»։
Իրանական կողմը մեղադրել է Մեծ Բրիտանիային ԱՄՆ-ի և Իսրայելի հետ դավադրության մեջ։