Փրկարարները վատառողջ բնակչին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com/Հուլիսի 10-ին, ժամը 08։18-ին ահազանգ է ստացվել որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենա տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1990 թ. ծնված Ա. Բ.-ին տեղափոխել են շտապօգնության ավտոմեքենա, ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ: