Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող տարածքի շենքերից մեկում երիտասարդ աղջիկը սպառնում է վերջ տալ իր կյանքին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։
Նախ քաղաքացիները, ապա Արաբկիրի համայնքային ոստիկաններն ու փրկարարները կարողանում են համոզել նրան, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, ինչը հաջողվում է նրանց։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը անձնական է։
Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ ու աղջկա մասին տվյալներ չենք հայտնում։