45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ
ՍՊՈՐՏԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդինյոն մեկնաբանել է իտալական Սերիա C-ն ներկայացնող «Ռավեննայի» կազմում խաղադաշտ վերադառնալու մասին շրջանառվող լուրերը: Նշենք, որ աստղային ֆուտբոլիստն ավելի վաղ պայմանագիր էր կնքել իտալական ակումբի հետ:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա դառնալու է «Ռավեննայի» լիարժեք խաղացող և հանդես է գալու թիմի կազմում՝ 45-ամյա նախկին կիսապաշտպանը տվել է դրական պատասխան.
«Այո՛, դա ճիշտ է։ Ասենք այսպես՝ սա ինձ համար նույնպես նոր մարտահրավեր է։ Ես անպայման մի քանի րոպե կանցկացնեմ պաշտոնական խաղում, որից հետո արդեն կտեսնենք, թե ինչպես ինձ կզգամ»:
Հիշեցնենք, որ իր փառահեղ կարիերայի ընթացքում Ռոնալդինյոն հանդես է եկել այնպիսի հանրահայտ ակումբներում, ինչպիսիք են «Գրեմիոն», ՊՍԺ-ն, «Բարսելոնան», «Միլանը», «Ֆլամենգոն», «Ատլետիկո Մինեյրոն», «Կերետարոն» և «Ֆլումինենսեն»:
Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում նա դարձել է Աշխարհի առաջնության, Ամերիկայի գավաթի և Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող: Կատալոնական «Բարսելոնայի» հետ Ռոնալդինյոն նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, երկու անգամ հաղթել Լա Լիգայում և ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում: Իսկ «Միլանի» կազմում բրազիլացին հռչակվել է Իտալիայի չեմպիոն: