«Ոչ մի տրամաբանական պատճառ». Ալմասյանը այն մասին, թե ինչու Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի թշնամին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍիրիացի լրագրող Գևորգ Ալմասյանը հայտարարել է, որ Հայաստանը կրկնում է ուկրաինական սցենարը, գրում է runews24.ru–ն: Նրա խոսքով Երևանը բացարձակապես ոչ մի պատճառ չունի Արևմուտքի համար հակառուսական կամ հակաիրանական ամրոց դառնալու համար:
«Չկա ոչ մի պատճառ՝ տրամաբանական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական կամ տնտեսական»,- ընդգծել է նա:
RT-ի հաղորդավար Ռիք Սանչեսի հետ հարցազրույցում Ալմասյանը նշել է, որ երկիրը պետք է պահպաներ չեզոքություն, ինչպես դա անում էր 2018 թվականի իրադարձություններից առաջ: Նա կարծում է, որ հենց «թավշյա հեղափոխությունն» էր, որը սկսեց Բրյուսելի հետ մերձեցման և ավանդական դաշնակիցներից հեռանալու գործընթացը: Այժմ, փորձագետի կարծիքով, Երևանը ռիսկի է դիմում կրկնել Կիևի ճակատագիրը, որը մի քանի տարի հակամարտության մեջ է Մոսկվայի հետ:
Նախկինում նմանատիպ նախազգուշացում էր արել նաև ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Երկու փորձագետներն էլ համաձայն են մեկ բանի շուրջ. Արևմուտքի հետ սիրախաղը երկրին ոչինչ չի բերի, բացի ինքնիշխանության կորստից և պատմական կապերի խզումից: Միակ հարցն այն է, թե արդյո՞ք Երևանի իշխանությունները կլսեն այս ձայները, թե՞ կշարունակեն նույն ճանապարհով գնալ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am