Թրամփը հայտարարել է, որ այլևս Մելոնիին իր կողմնակիցը չի համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այլևս Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին չի համարում իր կողմնակից՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ նրա դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնել է NBC News-ի Սպիտակ տան թղթակից Գեյբ Գուտիերեսը X-ում։
«Նա մեծ կողմնակից էր։ Բայց ես չեմ ուզում, որ նա լինի իմ կողմնակիցը, քանի որ նա այնտեղ չէր ՆԱՏՕ-ի հետ Հորմուզի նեղուցի հարցում», – լրագրողը մեջբերել է Թրամփի խոսքերը NBC News-ի հետ հեռախոսազրույցում։
Ամերիկացի առաջնորդը, այսպիսով, կրկնել է Իտալիայի վարչապետի հասցեին իր քննադատությունը։