Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարենս շատ բարի, հանգիստ երեխա էր։ Բնավորության իր այդ գծերը չփոխվեցին նաև հասուն տարիքում՝ բարի ու լավ տղա էր որդիս։ Ազնիվ էր, ընկերասեր, կարեկցող, բոլորը հարգում էին նրան։ Կարենս մինչև բանակ զորակոչվելը աղավնիներ էր պահում, շատ էր սիրում նրանց, հոգ տանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարենի մայրիկը՝ տիկին Սերինեն։

Կարենը ծնունդով Լոռու մարզի Տաշիր քաղաքից է։ Սովորել է նախ՝ Տաշիրի Ա. Աղեկյանի անվան թիվ 2 հիմնական, այնուհետև՝ Տաշիրի ավագ դպրոցում։ Դպրոցում ուսանելու տարիներին օրինակելի վարքի համար պարգևատրվել է գովասանագրով։ Խոսելով դպրոցական տարիների մասին՝ մայրիկն առանձնացնում է նրա սիրելի առարկաները. «Յուրահատուկ վերաբերմունք ուներ Հայոց պատմության և Հայ գրականության հանդեպ»։ Դպրոցն ավարտելուց հետո Կարենը զորակոչվել է ժամկետային ծառայության՝ չհասցնելով ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն։ «Ցանկանում էր փրկարար դառնալ։ Իր հայրիկն էլ այդ մասնագիտությունն ունի, Կարենս էլ էր ուզում նույն ուղղությամբ շարունակել իր կրթությունը, իսկ հետո նաև աշխատել»։

2021 թվականի հունիսի 28-ին Կարենը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Կապանում։ Հրաձիգ էր, դիրքի ավագ։ 44-օրյա պատերազմից հետո ծառայության զորակոչված տղաների ընտանիքների անդամներին մշտապես հարցնում եմ՝ իսկ ինչպիսի՞ն էին զգացողությունները զորակոչվելուց առաջ։ «Շատ սիրով մեկնեց ծառայության։ Բանակի հանդեպ շատ լավ վերաբերմունք ուներ։ Բացարձակ որևէ անհանգստություն չուներ, շատ լավ էր անցնում իր ծառայությունը, երբեք չի դժգոհել։ Իսկ ծառայության ժամանակ էլ տղայիս այնքան լավ էին վերաբերվում, միշտ ասում էր. «Մա՛մ, այստեղ ամեն ինչ շատ լավ է»։ Ծառայության ընթացքում երկու անգամ արձակուրդ է եկել։ Երրորդ անգամ էլ պետք է գար, ասաց. «Մա՛մ, բարձրանամ դիրքեր, իջնեմ, հետո կգամ»: Բայց ամեն ինչ կիսատ մնաց»։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ։ Ուղղություններից մեկը Սյունիքն էր։ Այդ օրը Կարենը դիրքերում էր։ «Տղաս 103րդ դիրքում էր։ Այդ անիծված պատերազմից ժամեր առաջ զրուցում էինք, ասում էր. «Մա՛մ, ամեն ինչ լավ է, մի անհանգստացեք»։ Սեպտեմբերի 12-ին կարճ ենք խոսել։ Զրույցի ավարտին ասաց՝ լավ, մա՛մ ջան, հետո կզանգեմ։ Նա գիտեր, որ անպայման պետք է ինձ հետ խոսի, ես անհանգիստ եմ, անհամբեր, եթե իր հետ չխոսեմ, տեղս չեմ գտնի»։

Կարենը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում։ Հարցնում եմ՝ շո՞ւտ է Կարենը «տուն վերադարձել»։ Մայրիկն արձագանքում է. «Զոհվելուց մեկ շաբաթ հետո հայրիկն է տեսել Կարենիս։ Չէր ուզում հավատալ, որ մեր որդին զոհվել է։ Այդ օրն ասել էր՝ իմ երեխան չէ։ Օրեր շարունակ մտքերի մեջ էինք՝ գուցե վիրավորների մեջ է, գուցե ինչ-որ տեղ պատսպարվել է, ամեն ինչ մտածում էինք։ Բայց մի օր ամեն ինչ փուլ եկավ։ Արյուն էինք հանձնել, և օրեր անց արդեն ԴՆԹ հետազոտությունը հաստատեց Կարենիս ինքնությունը։ Փաստորեն, ամուսինս տեսել էր մեր որդուն, ուղղակի այնքան էր ցանկացել, որ այդ տղան մեր Կարենը չլինի, այնքան չէր հավատացել դրան, որ ասել էր՝ իմ երեխան չի։ Ես իմ տղային չեմ տեսել, ինձ նույնիսկ նրա նկարները ցույց չեն տվել։ Շատ ծանր, դժվար, ահավոր օրեր էին, որոնք շարունակվում են և շարունակվելու են, քանի դեռ շնչում ենք, ապրում ենք»։ Կարենը «տուն է վերադարձել» հոկտեմբերի 4-ին։

Կարենն ընտանիքի ավագ տղան էր, նա կրտսեր եղբայր ունի։ Հիմա Կարենի անունը նրա եղբոր որդին է կրում։ Երբ հարցնում եմ՝ իսկ նմա՞ն է հորեղբորը, տիկին Սերինեն արձագանքում է՝ փոքր Կարենս հորեղբորը նման չէ։ «Իր հայրիկին է նման։ Տղայիս աղջիկն է նման հորեղբորը։ Արտաքինով է նման, չնայած Կարենս շագանակագույն աչքեր ուներ, իսկ մեր աղջիկը կապուտաչյա է։ Անգամ բնավորության ինչ-որ գծերով է նման հորեղբորը։

Կարենս երազիս գալիս էր. «Մա՛մ, մի նեղվիր, լաց մի եղիր, ես գալու եմ, ձեզ միանամ»։ Նրա զոհվելուց երկու տարի անց ծնվեց փոքր Կարենս։ Հիմա մեկ տարեկան հինգ ամսական է, մոտենում է տան այն անկյանը, որտեղ հորեղբոր իրերն են, նկարները, ձեռք է տալիս, շոյում։ Փոքր ժամանակ, երբ պառկեցնում էինք օրորոցի մեջ, անընդհատ հայացքն ուղղված էր Կարենի անկյանը, կարծես խոսեր նկարների հետ։ Հիմա նույնը մեր աղջիկն է անում»։

Ապրելու ուժի մասին։ «Փոքր Կարենս ինձ ապրելու շատ մեծ ուժ տվեց։ Երբ գնում եմ Կարենիս այցի, հետո վերադառնում եմ տուն, նեղվում եմ, լաց լինում, թոռնիկս գալիս է, նստում գիրկս և սկսում շոյել ինձ՝ տատի՛կ, մի լացիր։ Իրականում ամեն ինչ զգում է, հասկանում»։

Հ. Գ. - Կարեն Մոսինյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով։ Հուղարկավորված է Տաշիրի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetАрестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияПочему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Politico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукцииРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»ЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра АрменииАлиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеЦена нефти Brent упала впервые с марта Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииАрмения рассматривает закупки газа у Азербайджана, Ирана и Туркмении после 2027 года Владимир Путин поздравил архиепископа Езраса Нерсисяна с Днем России Памятник федерального значения Сурб Хач в Ростове-на-Дону оказался в частных руках
Самое популярное