Մոսկվայի բոլոր օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 527 չվերթ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի բոլոր օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է 527 չվերթ, հայտնել է Shot-ը։
Ամենալարված իրավիճակը Շերեմետևոյում է, չեղարկվել է 50 մեկնման չվերթ, իսկ 71-ը՝ ուշացել։ 60 ժամանման չվերթ չեղարկվել է, իսկ 76-ը՝ ուշացել։
Վնուկովոյում չեղարկվել է 24 մեկնման չվերթ, իսկ 56-ը՝ ուշացել։ 17 ժամանման չվերթ չեղարկվել է, իսկ 77-ը՝ ուշացել։
Դոմոդեդովոյում չեղարկվել է ինը մեկնման չվերթ, իսկ 16-ը՝ ուշացել։ Տասը ժամանման չվերթ չեղարկվել է, իսկ 56-ը՝ ուշացել։
Ժուկովսկիում հետաձգվել է առնվազն չորս մեկնման չվերթ, իսկ առնվազն մեկ ժամանման չվերթ։ Առցանց թռիչքների տախտակը գերծանրաբեռնված է։
Կիևում այսօր տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը ամենազանգվածայիններից մեկն է։ Մոսկվային մոտենալիս խոցված թշնամու անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 194-ի։