Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ Ավետիսյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր գործընկեր Արտյոմ Ավետիսյանը, ով 2007 թվականից «Նորք-Մարաշ» ԲԿ-ում անցել է սրտային վիրաբուժության ռեզիդենտուրա և աշխատել որպես կրտսեր սրտային վիրաբույժ։
Այնուհետև Բժիշկ Ավետիսյանը վերապատրաստվել է և իր նեղ մասնագիտական գործունեությունը շարունակել է Ավստրալիայում։
Մեր ցավակցությունն ենք հայտնում բժիշկ Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին և ընկերներին