Մինչև 17։00-ն գազ չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 16-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։