19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայում մահացել է 19-ամյա ֆուտբոլիստուհի Իզաբել Ակոստա Հերնանդեսը, որը հանդես էր գալիս «Օբսոն Դինամո» ակումբի կազմում՝ որպես դարպասապահ։ Այս մասին հայտնում է Past.am-ը, հղում անելով aif.ru-ին։
Երիտասարդ մարզուհու մարմինը հայտնաբերվել է իր բնակարանում։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել։
Նախնական տվյալներով՝ դեպքի վայրում հանցագործության կամ բռնության ակնհայտ հետքեր չեն հայտնաբերվել։ Այնուամենայնիվ, ոստիկանությունը շարունակում է քննությունը՝ մահվան պատճառները պարզելու համար։
Իզաբել Ակոստա Հերնանդեսը համարվում էր հեռանկարային ֆուտբոլիստուհի։ Մինչ «Օբսոն Դինամո» ակումբ տեղափոխվելը նա խաղացել է «Մազատլան» ակումբի երիտասարդական թիմում և աչքի էր ընկնում իր հաջող ելույթներով։