Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀայաստանը ներկայացնող թեկնածու Մուշեղ Հովսեփյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելությունը։
Նշվում է, որ 15 թեկնածուներից հենց Հայաստանի թեկնածուն է ընտրվել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովում կաշխատի հայ փորձագետ։
«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղմանը»,- ասված է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության հաղորդագրության մեջ։