Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարգավորումներ՝ օտարերկրյա քաղաքացու կողմից Հայաստանի քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս բնակվող երեխայի որդեգրման գործընթացում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Օտարերկրյա պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի համարվող և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանելու մասին» նախագիծը։

Ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի քաղաքացի երեխայի որդեգրումն օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից կատարվում է կառավարության որոշմամբ՝ նախնական համաձայնությունն ստանալու դեպքում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ՀՀ քաղաքացի համարվող և Հայաստանի տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրումը, որը կատարել է օտարերկրյա այն պետության իրավասու մարմինը, որի քաղաքացին է որդեգրողը, Հայաստանում վավեր է որդեգրման համար կառավարության որոշմամբ՝ նախնական համաձայնությունն ստանալու դեպքում։ Նույն մասով սահմանվում է, որ նախնական համաձայնության տրամադրման համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և կառավարության քննարկմանը ներկայացնելու կարգը սահմանում է կառավարությունը:

Նախագիծը նպատակ ունի կարգավորելու օտարերկրյա պետություններում բնակվող Հայաստանի քաղաքացի երեխաների որդեգրման դեպքում կառավարության՝ նախնական համաձայնություն տրամադրելու համար երեխայի որդեգրման գործն ուսումնասիրելու և կառավարության քննարկմանը ներկայացնելու հետ կապված իրավահարաբերությունները։ Նախագծի կարգավորումները մշակվել են այն տրամաբանությամբ, որ երաշխավորվի նշված գործընթացի շրջանակներում այն նույն չափանիշների կիրառումը, որոնք տարածվում են ներպետական որդեգրման և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակներում իրականացվող օտարերկրյա որդեգրումների ընթացքում՝ միաժամանակ հաշվի առնելով այս գործընթացի առանձնահատկությունները, մասնավորապես այն հանգամանքը, որ երեխան գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս և որ օտարերկրյա պետությունն իր ներպետական օրենսդրությանը համահունչ նախնական եզրակացության է հանգել որդեգրման նպատակահարմարության և իրավաչափության առթիվ։

Նախագծով սահմանվել է, որ մինչև օտարերկրյա պետությունում որդեգրման գործընթացի ավարտը համապատասխան պետության իրավասու մարմինը կամ որդեգրել ցանկացող անձը պետք է Հայաստանի արդարադատության նախարարություն ներկայացնի որդեգրել ցանկացող անձի և որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ մի շարք տեղեկություններ ու փաստաթղթեր։ Մասնավորապես, նախագծով պարտադիր ներկայացման ենթակա՝ որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալներում ներառվել են այն բոլոր տեղեկությունները, որոնք պետք է ներկայացնեն Հայաստանում մշտապես բնակվող երեխային որդեգրել ցանկացող անձինք՝ ապահովելու համար գործընթացների միասնական տրամաբանությունը, քանի որ տվյալ դեպքում ևս Հայաստանի իրավասու մարմինները պետք է ստուգեն որդեգրել ցանկացող անձի տվյալները և համոզվեն, որ վերջինս բավարարում է որպես որդեգրել ցանկացող անձ հաշվառվելու նախապայմաններին։ Նմանապես, նախագծով սահմանվում է, որ արդարադատության նախարարությանը պետք է ներկայացվեն որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ բոլոր այն տվյալները, որոնք անհրաժեշտ են երեխայի և որդեգրել ցանկացող անձի միջև համադրումն իրականացնելու համար։

Ապահովելու համար որդեգրման ենթակա երեխայի կարիքների և որդեգրել ցանկացող անձի՝ դրանք բավարարելու կարողությունների, ինչպես նաև երեխայի անվտանգությանը սպառնացող ռիսկերի պատշաճ գնահատումը՝ նախագծով սահմանվում է, որ Արդարադատության նախարարությունը նշված տվյալներն ու փաստաթղթերը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ու ներքին գործերի նախարարության ոստիկանություն։ Նշված մարմիններից յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում պետք է ուսումնասիրի փաստաթղթերը և տրամադրի դիրքորոշում, ինչից հետո արդարադատության նախարարությունը նշված դիրքորոշումների, որդեգրման ենթակա երեխայի, որդեգրել ցանկացող անձի վերաբերյալ տվյալների ու փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա կազմում և վարչապետի աշխատակազմին է ներկայացնում որդեգրման վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Почему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст» В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукНикол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народа
Самое популярное