Ադրբեջանցիներ տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել, զnhեր կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ2026 թվականի հունիսի 5-ի գիշերը Ազովի ծովի Տագանրոգի ծոցում անօդաչու սարքերը հարձակվել են երկու բեռնատար «Նատրա» և «Ցիրկոն» նավերի վրա, որոնք բալաստով ուղևորվում էին Թուրքիայից դեպի Դոնի Ռոստով՝ հացահատիկ բեռնելու համար։ Հարձակումների հետևանքով զոհվել է 5 մարդ։
Բեռնատար նավերը խոցվել է չորս անօդաչու սարքով։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հարձակման հետևանքով զոհված բոլոր անձինք Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Երկու նավերն էլ շարժվել են օտարերկրյա դրոշների ներքո և որևէ կապ չեն ունեցել Բաքվի հետ։