11 խորհուրդ Իոսիֆ Բրոդսկուց` կյանքի դժվար պահերի համար
ՖՈՏՈԻոսիֆ Բրոդսկու աշխարհայացքը մեծ դժվարությամբ կարելի է լավատեսական համարել, սակայն մեծ բանաստեղծը և փիլիսոփան լավ գիտեր, որ կյանքի դժվար իրավիճակների դեմ պետք է և կարելի է պայքարել:
Ձեզ ենք ներկայացնում Բրոդսկու լեկցիաներից, հարցազրույցներից և ստեղծագործություններից մեջբերումներ, որոնք ձեզ կօգնեն հաղթահարել դժվարին պահերը:
1. Ապրելը հեշտ է. Պետք է ուղղակի հասկանալ, որ կան մարդիկ, որոնք քեզանից լավն են: Դա շատ է հեշտացնում կյանքը:
2. Անկախությունը կորցնելը շատ ավելի վատ է, քան անմեղությունը կորցնելը:
3. Որքան էլ ծանր լինի ձեր իրավիճակը, աշխատեք դրանում չմեղադրել արտաքին ուժերին. պատմությանը, պետությանը, ղեկավարությանը, ռասային, ծնողներին, լուսնի փուլին, մանկությանը և այլն: Այն պահին երբ դուք մեղքը գցում եք ինչ-որ ուրիշ բանի վրա, դուք քայքաում եք ձեր վճռականությունը` ինչ-որ բան փոխելու:
4. Աշխարհը, թերևս, այլևս փրկել հնարավոր չէ, բայց առանձին մարդուն փրկել միշտ կարելի է:
5. Աշխատեք ուշադրություն չդարձնել նրանց վրա, ովքեր ձեր կյանքը դարձնում են դժբախտ: Այդպիսիք շատը կլինեն: Դիմացեք նրանց, քանի դեռ չեք կարող խուսափել նրանցից, բայց երբ հնարավորություն առաջան ազատվել նրանցից, ապա շտապ մոռացեք նրանց:
6. Չարից պաշտպանության լավագույն ձևը ծայրահեղ ինդիվիդուալիզմն է, մտածողության օրիգինալությունը, նույնիսկ, եթե կուզեք, էքսցենտրիկությունը: Այսինքն այնպիսի մի բան, որը հնարավոր չէ կեղծել, խաղալ կամ նմանակել: Այնպիսի բան, որը ի վիճակի չէ կեղծել անգամ փորձառու խաբեբան:
7. Միայնությունը սովորեցնում է երևույթների էությունը, քանի որ դրանց էությունը նույնպես միայնությունն է:
8. Կյանքում, իմ վարքում ես միշտ համարել եմ, որ ինչպես ստացվում է, այնպես էլ ստացվում է: Հետագայում, եթե քերականորեն նման ժամանակ ընդհանրապես գոյություն ունի, ամեն ինչ կընկնի իր տեղը:
9. Մարդիկ վաղուց հաղթահարել են այն ժամանակները, երբ ուժեղն էր ճիշտ: Դրա համար աշխարհում չափից դուրս շատ են թույլերը: Միակ ճիշտ բանը` բարությունն է: Չարից, զայրույթից, ատելությունից, նույնսիկ եթե դրանք համարվում են ճշմարիտ, որևէ մեկը չի շահում: Գոյության պայմանները շատ բարդ են, որպեսզի դրանք էլ ավելի բարդացվեն:
10. Սեփական փորձից գիտեմ, որ որքան քիչ ինֆորմացիա է ստանում քո ուղեղը, այնքան ավելի վառ է աշխատում երևակայությունը:
11. Մի եղեք հիմար. Եղեք այն, ինչ ուրիշները չեն եղել: