Փորձագետը միամիտ է անվանել Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ բարեկամության ակնկալիքը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՄ-ի հետ տնտեսական ինտեգրացիայից Հայաստանի կողմից օգուտների ակնկալիքը միամտություն է,
vesti.ru լրատվական գործակալությանը ասել է Պետական կառավարման համալսարանի տնտեսական
քաղաքականության և տնտեսական չափումների ամբիոնի դոցենտ Մաքսիմ Չիրկովը։
«Ասել, որ Հայաստանը որևէ առավելություն կստանա Եվրամիությանը միանալով մեղմ ասած
միամտություն կլինի։ Իհարկե, Հայաստանի համար ամենաշահավետը կլիներ մնալ Եվրասիական
տնտեսական միության (ԵԱՏՄ) կազմում, քանի որ այնտեղ համագործակցությունը հիմնված է
փոխշահավետ սկզբունքների վրա։ Դա ցույց է տալիս Հայաստանի աճի տեմպը, որը համապատասխանում է
ԵԱՏՄ մյուս երկրների աճի տեմպերին։ Անգամ Հայաստանը, ինչպես ցույց են տալիս թվերը, գտնվում է
որոշ չափով արտոնյալ դիրքում», - նշել է նա։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը նախկինում
կարծիք էր հայտնել, որ Հայաստանի ժողովուրդը կկորցնի ռուսական շուկան և ամբողջ ԵԱՏՄ-ն ՀՀ
վարչապետ Նիկոլ Փաշինյանի վտանգավոր քաղաքականության պատճառով։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am