Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


300 հազար ադրբեջանցիների «բնակեցում»․ կեղծ քարոզչությո՞ւն, թե՞ պետականորեն առաջ մղվող իրական օրակարգ

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական դաշտում կրկին ակտիվորեն շրջանառվում է այն թեզը, թե Ադրբեջանը փորձում է միջազգային մակարդակով առաջ մղել այսպես կոչված «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» օրակարգը՝ այն ներկայացնելով որպես «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսության մաս։ Իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ խոսքը քարոզչական և մանիպուլյատիվ թեզերի մասին է, մինչդեռ ընդդիմությունը պնդում է՝ պաշտոնական Բաքուն արդեն պետական մակարդակով իրականացնում է այդ քաղաքականությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ՝ որքանո՞վ են իրական այս մտահոգությունները, և արդյո՞ք «Արևմտյան Ադրբեջան» կոչվող օրակարգը պարզապես քարոզչակա՞ն գործիք է, թե՞ ավելի լայն քաղաքական ծրագրի մաս։

«Արևմտյան Ադրբեջան» գաղափարը՝ պետական հովանու ներքո

2022 թվականից Ադրբեջանում Ալիևի հովանու ներքո գործում է «Western Azerbaijan Community» («Արևմտյան Ադրբեջան համայնք») կազմակերպությունը, որը պետական աջակցությամբ միջազգային հարթակներում առաջ է մղում այն թեզը, թե Հայաստանի ներկայիս տարածքների զգալի մասը պատմականորեն «ադրբեջանական հողեր» են, իսկ այնտեղից հեռացած ադրբեջանցիները պետք է «վերադառնան իրենց նախնիների բնակավայրերը»։

Ալիևի ուղերձները և «բնակեցման » քաղաքական շեշտադրումը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հրապարակայնորեն աջակցել է այդ կառույցի գործունեությանը։ 2025 թվականի դեկտեմբերին Բաքվում անցկացված միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ալիևը հայտարարել էր. «Մենք հավատում ենք, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց նախնիների հողերը»։

Այդ հայտարարությունը հնչել էր այն բանից հետո, երբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրել էին համատեղ հռչակագիր և նախաստորագրել խաղաղության պայմանագրի նախագիծը։ Ալիևը նույն ուղերձում նշել էր, որ այդ գործընթացը «հույս և վստահություն է ստեղծում ժողովուրդների համակեցության համար»։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական պետական լրատվամիջոցները շարունակում են ակտիվորեն զարգացնել «Արևմտյան Ադրբեջան» թեման։ Այսպես, արդեն հայտարարվել է, որ 2026 թվականի հունիսի 18-19-ը Նախիջևանում տեղի կունենա «Return to Western Azerbaijan» («Վերադարձ Արևմտյան Ադրբեջան») խորագրով երրորդ փառատոն-համաժողովը։

Միջոցառումը կազմակերպվում է Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչության, Ադրբեջանի կրթության նախարարության, Նախիջևանի պետական համալսարանի և «Western Azerbaijan Community»-ի կողմից։ Ադրբեջանական report.az պետական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ համաժողովի ընթացքում գիտնականներ, հետազոտողներ և պաշտոնյաներ զեկույցներ են ներկայացնելու «Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների» մասին։

Փառատոնի մշակութային հատվածում ներկայացվելու են «ազգային-մշակութային արժեքներ, արվեստի գործեր և միասնականության գաղափարներ»։

Պաշտոնական Երևանը մերժում է օրակարգը

Հայաստանի իշխանությունները, սակայն, կտրուկ մերժում են այդ օրակարգը։ Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում երբևէ չի եղել և չի կարող լինել որևէ «Արևմտյան Ադրբեջան»»։

Նրա խոսքով՝ նման թեմաների առաջմղումը չի համապատասխանում խաղաղության գործընթացի տրամաբանությանը և չի նպաստում տարածաշրջանում վստահության ձևավորմանը։

«Քանի անգամ ասել ենք, որ «Արևմտյան Ադրբեջանի» թեման չի տեղավորվում խաղաղության, բարիդրացիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման այն շրջանակում, որը սկսել ենք Ադրբեջանի հետ»,– հայտարարել էր Միրզոյանը։

Ընդդիմության ահազանգը՝ «300 հազար ադրբեջանցիների» թեմայի շուրջ

Սակայն ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները թերագնահատում են խնդիրը։ Ապրիլի 17-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր. «ՔՊ-ն 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերող և պատերազմ գուժող կուսակցություն է։ Իրական խաղաղությունը դա երաշխիքներով խաղաղությունն է։ Մենք թուրքերին չենք վստահում, այդ խաղաղության թուղթը պետք է ունենա երաշխիք»։

Ալիևի բաց հայտարարությունը՝ «300 հազար ադրբեջանցիների բնակեցման» մասին

Հատկանշական է, որ դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 18-ին ՌԴ պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացահայտ հայտարարել էր, որ Ադրբեջանում գործում է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնք, որը, ըստ նրա, բաղկացած է մոտ 300 հազար մարդուց։ Ալիևը նշել էր, որ այդ համայնքը պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ «վերադարձի և վերաինտեգրման պայմաններ ստեղծելու» պահանջով։ Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել էր, թե Բաքուն մինչ օրս պատասխան չի ստացել Հայաստանի ղեկավարությունից այն մասին, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների «վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։ Հայաստանի կառավարությունը հրապարակայնորեն չի հայտնել՝ ստացել է արդյոք նման դիմում, և պաշտոնական արձագանք այդ հայտարարություններին չի հնչել։

Ընդիմության կողմից 300 հազար ադրբեջանցիների թեզը իշխանությունները որակում են որպես կեղծ քարոզչություն և հանրային վախերի վրա կառուցված քաղաքական հռետորաբանություն։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին խոսակցությունները չեն համապատասխանում ընթացող խաղաղության գործընթացի տրամաբանությանը։

Ո՞վ և ինչպե՞ս է ֆինանսավորում «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը վաղուց արդեն դուրս է եկել հասարակական նախաձեռնության շրջանակներից և ստացել պետական համակարգված աջակցություն։

Դրա ամենավառ ապացույցներից մեկը 2025 թվականի նոյեմբերին հրապարակված OC Media-ի հետաքննությունն էր, որտեղ ներկայացվել էին ադրբեջանական պետական համակարգից արտահոսած փաստաթղթեր։ Հետաքննության համաձայն՝ «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական արշավը համակարգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից։

OC Media-ի հրապարակման համաձայն՝ ադրբեջանական իշխանությունները պետական միջոցներով կազմակերպել են միջազգային համաժողովներ, ֆինանսավորել քարոզչական հարթակներ, ներգրավել արտասահմանյան փորձագետների և ստեղծել հաղորդակցական ռազմավարություն՝ «Արևմտյան Ադրբեջան» թեզը միջազգային լսարանին ներկայացնելու համար։

Հետաքննության մեջ նշվում էր, որ միայն 2023 թվականի դեկտեմբերին Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովի համար ծախսվել է ավելի քան 109 հազար մանաթ։ Միջոցառմանը մասնակցել էին տարբեր երկրների գիտնականներ, վերլուծաբաններ և փորձագետներ։
Բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը այդ նախաձեռնությունը բնութագրել էր որպես «պարզ իռեդենտիզմ»՝ ակնարկելով, որ խոսքը միայն մշակութային կամ հումանիտար օրակարգի մասին չէ։( «Իռեդենտիզմ» քաղաքական տերմին է, որը նշանակում է՝ երբ որևէ պետություն կամ քաղաքական ուժ հայտարարում է, թե մեկ այլ երկրի տարածքները «պատմականորեն իրենն են» և առաջ է մղում այդ տարածքների նկատմամբ հավակնություններ կամ «վերադարձի» գաղափար։)

Բաքվի քարոզչամեքենան ընդդեմ հայկական պետական օրակարգի

Այս ֆոնին Հայաստանում ևս ներքաղաքական քննարկումները սրվել են։ Հատկապես այն բանից հետո, երբ իշխանությունները հեռացրին Ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի վերաբերյալ գիրք նվիրելու պատճառով։ Ընդդիմադիր շրջանակները սա ներկայացնում են որպես ապացույց, որ Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսավորում և զարգացնում է տարածքային ու պատմական քարոզչություն, մինչդեռ Հայաստանում իշխանությունները խուսափում են նման թեմաներից։

Այսպիսով, «Արևմտյան Ադրբեջան» թեզը շարունակում է մնալ ոչ միայն տեղեկատվական, այլև քաղաքական և անվտանգային լուրջ քննարկումների կենտրոնում՝ թե՛ Բաքվում, թե՛ Երևանում։

Մի կողմում պետական մակարդակով համակարգված տարածքային քարոզչություն է, մյուս կողմում՝ սեփական պատմական հիշողությունից, ազգային հարցերից ու ինքնությունից հրաժարվող իշխանություն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрд
Самое популярное