Facebook–ը հեռավոր շրջանների բնակիչներին ինտերնետով կապահովի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸFacebook ամերիկյան ընկերությունը ներկայացրել է OpenCellular անլար հասանելիության կետը, որը դժվարամատչելի տեղանքների բնակիչներին ինտերնետ կապահովի, հայտնում է Gazeta–ն։
«Ավելի քան 4 մլրդ մարդ նախկինի պես չունի ինտերնետի հասանելիություն, եւ ամենալուրջ մարտահրավերներից մեկը հեռավոր շրջաններում ապրող մարդկանց ինտերնետով ապահովելն է, քանի որ գործող ենթակառուցվածքը չի ծածկում այդ տեղանքը»,– ասել է Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։
Սարքը կարող է դիմանալ ծանր կլիմայական պայմաններին։ Որպես էներգիայի աղբյուր՝ օգտագործվում է ակումուլյատոր, արեւային մարտկոց եւ էլեկտրացանց։ Սարքը կարող է ինտերնետով ապահովել 1.5 մլն մարդու։