7 նշան, որ նա երբեք ձեզ հետ չի ամուսնանա
ՖՈՏՈԿանանց բնորոշ է կառուցել հեռուն գնացող պլաններ՝ դեռ նոր սկսելով հարաբերությունները տղամարդու հետ: Նա մտովի պատկերացնում է իրեն քողով արդեն առաջին հանդիպման ժամանակ, իսկ տղամարդը նույնիսկ 10 անգամ հանդիպելուց հետո դեռ չի կողմնորոշվում՝ արժե՞ նրան նորից զանգահարել թե՞ ոչ: Ինչպե՞ս կանխատեսել տղամարդկանց իրական մտադրությունները:
Նրա՝ ձեր հետ ամուսնանալ չցանկանալու հատկանիշները կարող են շատ լինել: Դիտարկենք 7 ամենակարևորները:
1. Նա չի սիրում պարտավորություններ: Դա կարող է դրսևորվել շատ բաներում: Օրինակ, նա ընկալում է իր ընկերներին որպես ուրախ ժամանցին ընկերակիցներ, բայց երբեք չի քօգնի նրանց որևէ գործում, նա դժվար է կատարում իր պարտավորությունները ծնողների առաջ և այլն: Նա նաև ձեզ չի խոստանում աջակցություն՝ պահելով որոշակի հեռավորություն:
2. Նա դեռ փնտրտուքի մեջ է: Նրա սոցիալական ցանցի էջում հայտնվում են նոր ծանոթներ, նա շփվում է միանգամից մի քանի աղջիկների հետ: Ձեզ հետ քայլելիս, նա հետաքրքրությամբ դիտում է այլ աղջիկների:
3. Նա համոզված է, որ դուք իր իդեալը չեք: Նա պատմում է մտացածին իդեալական կնոջ մասին, ձեզ հասկացնելով, որ դուք այդ կինը չեք: Ի դեպ այդ իդեալական կինը կարող է միանգամայն իրական լինել, օրինակ, նրա առաջին սերը, նրա մայրը կամ կինոաստղ:
4. Նա նկատում է ձեր բոլոր թերությունները: Երբ տղամարդը սիրահարված է, նա չի տեսնում թերությունները:
5. Նա հորմոնալ ցնցումների սիրահար է: Կնոջ նկատմամբ որս սկսելիս տղամարդու մոտ սկսում է արտադրվել հորմոնների իսկական կոկտեյլ՝ նորադրենալին, ֆենիլէտիլամին, դոպամին, սերոտոնին: Կան տղամարդիկ, որոնք կախված են այդ կոկտեյլից: Նրանց նաև անվանում են դոնժուաններ:
6. Նա վախենում է կապվածությունից: Կան տղամարդիկ, որոնք ընդունում են միայն որոշակի հեռավորության վրա հարաբերությունները: Այդ հեռավորությունը կրճատելու ցանկացած փորձ բերում է նյարրդայնության կամ նույնիսկ ձեր կյանքից կորչելու փորձերի: Եթե ձեզ հանդիպել է նման տղամարդ, դժվար է սպասել նրանից լուրջ առաջարկության:
7. Նա դաժան փորձ է ունեցել անցյալում: Օրինակ, վերջերս բաժանվել է կամ հանդիպել սիրած էակի դավաճանությանը: Նման դեպքում նա կարող է երկար ժամանակ պատրաստ չլինել ամուսնության: Օրինակ, միջին ժամանակը, որը պետք է տղամարդուն նման բաժանումը մոռանալու համար, կազմում է 4 տարի: