Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ամուսնալուծությո՞ւնը Ռուսաստանից. Մոսկվայի «մեղմ ուժը» Հայաստանում նվազում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը սպասում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որոնք, ենթադրաբար, կորոշեն երկրի արտաքին քաղաքականությունը տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա «ՔՊ» կուսակցությունը հույս ունեն Արևմուտքի և, առաջին հերթին, Եվրամիության հետ մերձեցման դրոշի ներքո հաղթել ընտրություններում, գրում է dw.com–ը։


Հրատարակությանը տված հարցազրույցում վարչապետի կուսակից, Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարանի) խոսնակ Ալեն Սիմոնյանը, երբ հարցրել են, թե արդյո՞ք կարող է պատկերացնել իր երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը, վճռականորեն պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է լինի որևէ ռազմական դաշինքի մեջ»։ Ազգային ժողովի խոսնակը կարծում է, որ ավելի լավ է, որ Հայաստանը մնա «չեզոք»։ Պարադոքս է, այդ խոսքերը դժվար թե գոհացնեին Կրեմլին։ Ի վերջո, ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցությունը (ի տարբերություն Վրաստանի և Ուկրաինայի) երբեք չի քննարկվել, ներկայումս չի քննարկվում և, հավանաբար, մոտ ապագայում չի քննարկվի։ Նախ, դա կպահանջի Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորում (դաշինքը չի ընդունում չլուծված տարածքային հակամարտություններ ունեցող երկրներին): Երկրորդ, դա կպահանջի բոլոր դաշնակից երկրների (ներառյալ Թուրքիայի) համաձայնությունը: Երրորդ, սա տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես մնում է ՀԱՊԿ անդամ, որը Մոսկվայի հովանու ներքո գործող ռազմական դաշինք է, չնայած Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը: Հետևաբար, Սիմոնյանի խոսքերով «չեզոքություն» բառը, ըստ էության, նշանակում է, նախ և առաջ, ապագայում  ՀԱՊԿ անդամակցության լիակատար դադարեցում, այսինքն Ռուսաստանից հեռանալ:
Ինչպես կզարգանան հարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ դրանից հետո, առանձին հարց է: 1994 թվականից ի վեր Հայաստանը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի անդամ է: Հնարավոր է, որ դա օպտիմալ գործիք է, եթե ոչ անդամակցության, ապա դաշինքի հետ լուրջ համագործակցություն զարգացնելու համար:
Այսօր Նիկոլ Փաշինյանի կաբինետի հիմնական սկզբունքներից մեկը Ռուսաստանին առանց պատճառի չգրգռելն է։ Սակայն Ադրբեջանի հետ դիմակայության ընթացքում նրա անգործությունը նկատելիորեն փոխել է հասարակական տրամադրությունները։ Ռուսամետ տրամադրությունները զգալիորեն նվազել են։ 2024 թվականին Gallup-ի հարցվածների գրեթե 44 տոկոսը կողմ էր Հայաստանի չեզոքությանը, 17 տոկոսը ՀԱՊԿ-ում շարունակական անդամակցությանը, իսկ գրեթե 29 տոկոսը ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Գրեթե 57 տոկոսը կողմ էր Եվրամիությանը անդամակցելուն։ Այդ ժամանակվանից ի վեր այս թվերը էականորեն չեն փոխվել։ Հայաստանի համար, որը տասնամյակներ շարունակ Ռուսաստանին էր համարում իր գլխավոր դաշնակիցն ու պաշտպանը, սա նշանակալի տեղաշարժ է։ Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Արևմուտքի հետ մերձեցումը գնալով ավելի նկատելի է դառնում։ Եվրամիությունը վերջերս 30 միլիոն եվրո է հատկացրել երկրի բանակի համար ոչ մահացու սարքավորումներ գնելու համար։ Սակայն դա կաթիլ է ջրի մեջ համեմատած Ֆրանսիայի և Հնդկաստանի հետ Հայաստանի կնքած զենքի պայմանագրերի հետ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիարդ եվրոն։ Ռուսական տեխնիկան (որը դեռևս զգալի է) աստիճանաբար, բայց անխուսափելիորեն դուրս է մղվում շահագործումից։ «Շատ բարձրաստիճան սպաներ ոգևորված են ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ, - dw.com-ին ասել է լավատեղյակ եվրոպացի դիվանագետը,– պարզապես ընդունված չէ հրապարակայնորեն խոսել դրա մասին»։

Առաջին հայացքից Մոսկվայի ազդեցությունը Հայաստանում մնում է շատ նկատելի. Շիրակում մնում է ռուսական ռազմաբազան, իսկ սահմանը պարեկում են ռուս սահմանապահները (չնայած նրանք հեռացվել են բոլոր անցակետերից): Ռուսաստանի դեսպանատանը աշխատում է ավելի քան 100 դիվանագետ: «Գազպրոմը» գազ է մատակարարում հազար խորանարդ մետրի համար 177 դոլար արտոնյալ գնով:

Ռուսաստանի քաղաքներից տասնյակ չվերթներ են ժամանում մայրաքաղաքի «Զվարթնոց» օդանավակայան: Ռուսական ալիքները ներառված են բոլոր մալուխային հեռուստատեսության փաթեթներում: Խանութների դարակներում կան բազմաթիվ ռուսական ապրանքներ, ինչպես նաև գործում է ՎՏԲ բանկի տեղական մասնաճյուղը:

Մայիսի սկզբին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների նախօրեին Ռուսաստանը դադարեցրեց հայկական կոնյակի և Ջերմուկ հանքային ջրի ներմուծումը: Հանկարծ պարզվեց, որ դրանք անվտանգ չեն սպառողների համար:

Հաշվի առնելով առաջիկա ընտրությունները, որոնցում Կրեմլը աջակցում է միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, որը դեմ է Փաշինյանին, կառավարությունը այս քայլը ընկալել է որպես «զգուշացնող հարված», չափազանց հեռու չգնալու նախազգուշացում։


«Կարո՞ղ է Պուտինը ավելի հեռու գնալ և, օրինակ, կտրուկ բարձրացնել գազի գները կամ ընդհանրապես դադարեցնել մատակարարումները», - dw.com-ը հարցրել է նախկին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։ «Տեսականորեն՝ այո, - պատասխանել է նա,– բայց գործնականում դա քիչ հավանական է։ Ի վերջո, գազը գնում է «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ն, որը 100 տոկոսով պատկանում է «Գազպրոմին»։ Նրանք իրենք իրենց կվնասեն»։


Երևանում գտնվող մեկ այլ եվրոպացի դեսպան ավելի հստակ է արտահայտվել այդ թեմայի շուրջ. «Մոսկվայի կողմից ցանկացած պատժամիջոց Հայաստանի ժողովրդի կողմից կընկալվեն բացառապես որպես Ռուսաստանի կողմից տնտեսական պատերազմի գործողություն, և ոչ թե որպես Փաշինյանի քաղաքականության ձախողում։ Մոսկվայի դիրքն այստեղ արդեն անկայուն է, և նոր ճնշումը միայն կվատթարացնի այն, և ամենայն հավանականությամբ աղետալիորեն»։ Դիվանագետի խոսքով Կրեմլի կոշտ ճնշմանը ի պատասխան նախարարների կաբինետը կարող է քննարկել հակազդեցության միջոցներ, որոնք ներկայումս թվում են արմատական։ Օրինակ «Գազպրոմ ԱՐՄԵՆԻԱ»-ի ազգայնացումը կամ նույնիսկ Շիրակի բազայի փակումը։ «Ռուսաստանը, հավանաբար, նման հակամարտության մեջ չի մտնի։ Նա միայն կկորցնի դրանից», - կարծիք է հայտնել հրատարակության աղբյուրը։

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին եվրոպացի փորձագետներն ու քաղաքական գործիչները հաճախ են խոսում Ռուսաստանի կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ սոցիալական ցանցերում իրականացվող արշավի մասին։ Այդ արշավը համեմատվում է Մոլդովայում անցյալ տարի կայացած նախագահական ընտրություններին նրա միջամտության հետ, որտեղ Կրեմլը, թեև անհաջող, արշավ էր մղում Մայա Սանդուի դեմ։ ԵՄ-ն միջոցներ և փորձագետներ է հատկացրել Հայաստանի երկարաժամկետ «տեղեկատվական դիմադրողականությունը» ամրապնդելու համար։

Այնուամենայնիվ, ըստ անկախ CivilNet պորտալի փաստերի ստուգման թիմի ղեկավար Անի Գրիգորյանի, Ռուսաստանի «առցանց զորքերի» արդյունավետությունը չպետք է չափազանցնել։ «Ռուսական տեղեկատվական արշավները լայնածավալ են, բայց դրանց մեծ մասը կամ չի հասնում հայ լսարանին, կամ էլ էական ազդեցություն չունի դրա վրա. լսարանը պարզապես չի արձագանքում դրանց, - dw.com-ին ասել է Գրիգորյանը,– կարծես թե այդ արշավների հետևում կանգնած մարդիկ լիովին չեն հասկանում հայ հասարակությունը և այն, թե ինչպես է այն սպառում տեղեկատվությունը։ Բովանդակության մեծ մասը կենտրոնացած է X կամ Bluesky-ի նման հարթակներում, որտեղ հայ լսարանը համեմատաբար փոքր է։ Դա նշանակում է, որ Ռուսաստանում ստեղծված պատմությունները հաճախ պարզապես չեն հասնում այստեղի լայն հանրությանը»։

Գրիգորյանը ասել է, որ շատ արշավներ հիմնված են արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծված պարզունակ կեղծիքների վրա. «Նման տեսանյութերից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր, Երևանում կայացած համերգ-հանրահավաքի ժամանակ բեմում քնքշորեն շոյում է Էմանուել Մակրոնին։ Սակայն նույնիսկ դա չկարողացավ նկատելի հանրային արձագանք առաջացնել»։


dw.com-ի երևանյան զրուցակիցներից շատերը ծիծաղել են այդ տեսանյութի ստեղծողների վրա. համերգի ուղիղ հեռարձակումը, այսինքն բեմում իրականում տեղի ունեցած ամեն ինչ, դիտվել է Հայաստանի գրեթե կեսի կողմից, քանի որ երկիրը ունի լավ զարգացած հեռուստադիտման մշակույթ։ Գրող, լրագրող և Երևանի Ամերիկյան համալսարանի դասախոս Մարկ Գրիգորյանի խոսքերով «Ռուսաստանը դեռևս արհամարհանքով է նայում Հայաստանին և հայերին։ TikTok-ում յուրաքանչյուր երկրորդ կեղծ գրառումը հաստատում է դա։ Եվ մարդիկ, հատկապես երիտասարդները, զգում են այդ արհամարհանքը։

Անկախության տարիների ընթացքում այստեղ մեծացել է թվային սերունդ, որը աշխարհը տեսնում է այլ կերպ։ Մոսկվան, կարծես, դեռևս չի գիտակցել դա»։

Երևանում և՛ արևմտյան աղբյուրները, և՛ տեղական դիտորդները համոզված են, որ չնայած Հայաստանում իր շարունակական նշանակալի ռազմական, տնտեսական և մշակութային ներկայությանը, Մոսկվայի մեղմ ուժը անխուսափելիորեն նվազել է։


«Շուտով, 2028 թվականին, ԵՄ-ն կարող է Հայաստանին տրամադրել անվիզա ռեժիմ, որն արդեն իսկ վայելում են Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան, - ենթադրել է մի դիվանագետ, որը ծանոթ է Երևանի և Բրյուսելի միջև բանակցություններին,– ի՞նչ կարող է անել Պուտինը դրան հակազդելու համար»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное