Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գործը արվա՞ծ է. Հիմնական վախը Ռուսաստանի հայերից է. Փաշինյանը խելացի հնարք է գործել»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տրամաբանորեն, Արցախի ամոթալի հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանը պետք է լուռ նստած լիներ Լոնդոնում կամ նույնիսկ ճաղերի ետևում։ Սակայն, առողջ բանականությանը հակառակ, նա բոլոր հնարավորություններն ունի վերընտրվելու վարչապետի պաշտոնում։ Փաշինյանի ետևում կանգնած ուժերը կխաղարկեն «կեղծ խաղաքարտերը», կպտտեն «ընտրական կարուսելը» և ընդհանրապես կօգտագործեն քաղաքական խաբեբաների ամբողջ գործիքակազմը, քանի որ Կովկասյան լեռներից այն կողմ Ռուսաստանի համար նոր Ուկրաինա ստեղծելու գինը չափազանց բարձր է, գրում է 19rusinfo.ru–ն։

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նախատեսված են հունիսի 7-ին, և մինչ այժմ ամեն ինչ լավ չի ընթանում Փաշինյանի և նրա իշխող «ՔՊ» կուսակցության համար։ Մարդիկ արդեն ճաշակում են 2018 թվականի «ծիրանային հեղափոխության» դառը պտուղները, որը իշխանության բերեց պրոֆեսիոնալ աղմկողների։ 

Լքված Ղարաբաղ զրահապատ մեքենաներով մտնող ադրբեջանցի զինվորների ծաղրող պատկերը մահապատիժ է ցանկացած հայ քաղաքական գործչի համար։ Անշուշտ, ոմանք նույնիսկ ինքնասպանություն կգործեին նման անպատվությունից հետո։ Բայց Փաշինյանը չի անհանգստանում։ Սորոսը նրան դրա համար չի աճեցրել Պետրիի թասի մեջ։ Նա լսում է Ռուսաստանում օտարերկրյա գործակալ համարվող Զեմֆիրային, մատներով գեղեցիկ սրտիկներ է անում, ցուցադրում իր տարօրինակ գլխարկը և տեսախցիկի առջև ուտում կարտոֆիլ, կարկանդակներ և խաշած եգիպտացորեն։ Ընդհանուր առմամբ, նա անհոգ վերաբերմունք և հաղթանակի վստահություն է ցուցաբերում, չնայած «ՔՊ» կուսակցության վարկանիշը հազիվ է հասնում 18%-ի։ SAEAC Focus սոցիոլոգիական կենտրոնի կողմից վերջերս անցկացված արագ հարցման համաձայն եթե ընտրությունները հիմա անցկացվեին, ապա բաշխումը կլիներ հետևյալը.

«ՔՊ» կուսակցություն (Նիկոլ Փաշինյան) – 17.8%,

Կարապետյան– Քոչարյան– Ծառուկյան կոալիցիա – 46%:


Միևնույն ժամանակ, Փաշինյանի անձնական բացասական վարկանիշը 79 % է: Նման բան երբեք չի եղել Հայաստանում: Նիկոլն ինքն իրեն կործանել է զիջելով Ղարաբաղը, Թրամփի միջնորդությամբ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի հետ կնքելով համաձայնագիր և Մոսկվայի հետ միտումնավոր խզումով: Վերջին կաթիլը Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ի դեմ ուղղված ճնշումներն են: 

Այնուամենայնիվ, պարզ է, որ հասարակական կարծիքը նշանակություն չունի:
Ընտրություններում կօգտագործվեն տեխնոլոգիաներ, որոնք, ի վերջո, կարող են հանգեցնել Փաշինյանի հաղթանակին: Օրինակ, արդեն հայտնի է, որ Հայաստանը խորհրդարանական ընտրությունների համար չի բացի ընտրատեղամասեր Ռուսաստանում: Այս մասին հայտնել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։ «Արտերկրում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիները կկարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես ներկա լինեն երկրում», - բացատրել է նա։

Եվ սա այն դեպքում, երբ տարբեր գնահատականներով, Ռուսաստանում հայերի թիվը գերազանցում է 3 միլիոնը, ինչը նույնիսկ ավելին է, քան Հայաստանի բնակչությունը։

Նրանցից որոշ մասը Հայաստանի քաղաքացիներ են և կարող են քվեարկել «ոչ պատշաճ» ձևով։ Ավելին, նման հնարքներ նախկինում հաջողությամբ կիրառվել են Մոլդովայում։

Աշխարհաքաղաքական փորձաքննության կենտրոնի տնօրեն Վալերի Կորովինը կարծում է, որ Հայաստանում ընտրությունների արդյունքները կարելի է կաանխատեսել միայն շատ նախնական։ «Փաշինյանը հույս ունի Արևմուտքում «պիտակ» ապահովել իր հաջորդ պաշտոնավարման ժամկետի համար, և պարզ է, որ նրան այդ «պիտակ»–ը խոստացել են։ Ահա թե ինչու է նա այդքան հանգիստ և կարծում է, որ Թրամփն ինչպես ասի այդպես էլ կլինի, իսկ իր վարկանիշը դրա հետ կապ չունի։ Ինչ վերաբերում է հայ ժողովրդի դիրքորոշմանը, ինչպես նաև ընտրողների կամ ձեռնպահների թվին, ապա ամեն ինչ որոշվում է ոչ թե քվեատուփերում, այլ որոշումների կայացման այլ կենտրոններում», - նշել է Կորովինը։

Մասնագետի խոսքով 2021 թվականի նախորդ ընտրությունների ժամանակ Փաշինյանը Մոսկվա էր գնացել «թագավորության պիտակ» ստանալու համար և ամեն ինչ խոստացել էր Կրեմլի հավանությունը ստանալու համար։ Այս անգամ Հայաստանի առաջնորդի այցը Ռուսաստան ավելի շատ ծաղրական էր։ Փաշինյանը կատակում էր, կոպիտ էր և ամեն ինչ անում էր ցույց տալու համար, որ այժմ այլ առաջնահերթություններ ունի։ Վալերի Կորովինը համոզված է, որ նրանք պլանավորում են Հայաստանը նոր Ուկրաինայի վերածել, այն պետք է վերածվի Ռուսաստանի սահմանների մոտ մշտապես բորբոքվող, չբուժվող վերքի։ «Մենք ականատես ենք Հայաստանի աշխարհաքաղաքական առևանգմանը։ Հաշվարկն այսպիսին է. Ուկրաինան մոտենում է իր ավարտին, մոլդովացիները չգիտեն ինչպես պայքարել, իսկ մյուս երկրները դեռ պատրաստ չեն։ Գուցե՞ հայերը Արևմուտքի շահերի համար կռվեն ուկրաինացիների փոխարեն։ Մենք արդեն կորցրել ենք Վրաստանն ու Ադրբեջանը, իսկ հիմա կորցնում ենք նաև Հայաստանը։ Ավաղ, մենք համակարգված և միտումնավոր կորցնում ենք մեր ամբողջ հետխորհրդային ժառանգությունը», - հայտարարել է Կորովինը։

Ո՞րն է իմաստը։ Կարելի է ենթադրել, որ եթե Փաշինյանը մնա իշխանության գլուխ, Շիրակի ռազմաբազան գրեթե անկասկած կլուծարվի, իսկ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից։ Նույնիսկ Ֆինանսական կորուստները չեն կանգնեցնի նրանց։ Այդ երկրի ղեկավարությունը, հավանաբար, չի մտահոգվում իր ժողովրդի բարեկեցությամբ։ Արևմուտքը Հայաստանը կօգտագործի որպես ձեռնափայտ Ռուսաստանի ատամներին խփելու համար։ Սակայն դա կարող է շատ վատ ավարտ ունենալ հայ ժողովրդի համար։ Եվ խնդիրը նրանում չէ, որ Մոսկվան կհարվածի Երևանին «Օրեշնիկ» հրթիռով։ Կարելի է փոխել գաղափարախոսությունը, քաղաքական նախասիրությունները և նույնիսկ հավատքը, բայց անհնար է փոխել աշխարհագրությունը։ Եվ փորձը ցույց է տալիս, որ պատմական թշնամիներով շրջապատված այդ հանրապետության գոյատևման միակ երաշխավորը միայն Ռուսաստանն է։ Ինչ-որ պահի Թրամփը, որի վրա հույսը դնում է Փաշինյանը, անգամ կարող է պարզապես մոռանալ այդ երկրի անունը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Марко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
Самое популярное