Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի առանձնատներից մեկում և կից շինություններում գործում է կազմակերպված հանցավոր խմբավորում: Տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մայիսի 13-ին Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները նշված հասցեում իրականացրել են անակնկալ խուզարկություն: Հայտնաբերվել են ենթադրյալ հանցավոր գործունեություն իրականացնող անձինք, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող համակարգչային տեխնիկան։