Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ ակտիվ, ընկերասեր երեխա էր Ռուբենս։ Չէր կարողանում հանդուրժել անարդարությունը, դիմացինին կարող էր ոչինչ չասել, բայց ներսից իրեն «ուտում» էր։ Գալիս էր տուն և ինքն իր հետ կռիվ տալիս։ Բնավորության այդպիսի գիծ ուներ։ Ակտիվ էր տանը, բայց համեստ ու կոկիկ՝ դպրոցում։ Ինչպես ընդունված է ասել, իրեն մատով էին ցույց տալիս։ Զարմանում էին՝ տան Ռուբենն ու դպրոցի Ռուբենը նույնը չեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գայանեն՝ Ռուբենի մայրիկը։

Ռուբենի պատմությունը մեզ տեղափոխում է Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղ։ Մանկություն, պատանեկություն ու երիտասարդություն. Ռուբենի կյանքի բոլոր հիշողությունները տավուշյան համն ու հոտն ունեն։

Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդին առանձնահատուկ վերաբերմունք ուներ աշխարհագրության նկատմամբ։ «Նաև Հայոց պատմությունը, Հայ գրականությունն էին սիրելի առարկաների շարքում, բայց աշխարհագրությունն առաջին տեղում էր։ Արցախի քարտեզն ուներ և տիրապետում էր Արցախին վերաբերող յուրաքանչյուր դետալի՝ գետեր, անտառներ, ճանապարհներ։ Մեզ էլ կատակով ասում էր՝ այս քարտեզին ձեռք չտաք, դրա հետ գործ չունեք»։

Դպրոցն ավարտելուց հետո Ռուբենը երեք տարվա տարկետումից հետո, ի վերջո, 2019 թվականի հուլիսի 30-ին զորակոչվում է բանակ։ Ծառայել է «Մարտունի 3»-ում՝ հակաօդային պաշտպանությունում։ Այնուհետև, իր դիմումի համաձայն, տեղափոխվել է հետախուզական գումարտակ:

Բարձրագույն կրթություն ստանալու մասին ևս Ռուբենը մտածում էր։ «Ոստիկանության համակարգի մասին էր մտածում։ Մյուս կողմից էլ՝ ասաց, որ ծառայությունից վերադառնալուց հետո մեզ մոտ պայմանագրային ծառայության կանցնի։ Ասում էր՝ պետք է սահման պահեմ։ Քառօրյա պատերազմն իր վրա մեծ ազդեցություն էր թողել, հատկապես Քյարամի պատմությունը։ Անընդհատ այդ օրերի պատմություններով էր կիսվում սոցցանցային տիրույթում։ Դա նաև նպաստեց իր այն որոշման կայացմանը, որ հակաօդային պաշտպանությունից տեղափոխվեց հետախուզական գումարտակ»։

Մայրիկն ասում է՝ որդին սիրով մեկնեց ծառայության։ «Նորից ուզում էին հետաձգել իր զորակոչումը, բայց նա հրաժարվեց. «Ես գնալու եմ բանակ, ոչ մեկդ ինձ չհամոզեք, ես պատրաստ եմ ծառայության»։ Հետաքրքիր էր, որ միշտ ասում էր՝ Արցախում եմ ծառայելու, Մարտունիում, այն դիրքում, որտեղ Մոնթեն է կռվել։ Չգիտեմ էլ՝ դա նախախնամությո՞ւն էր, թե ինչ, բայց հենց այդ դիրքում էլ ծառայել է։ Ծառայության ընթացքը շատ լավ է անցել։ Կարգ ու կանոնով զինվոր էր։ Նա շատ դրական էր, իր հանդեպ էլ բոլորը շատ դրական էին տրամադրված։ Հարգված է եղել և՛ զինվորների, և՛ հրամանատարների կողմից։ Իրենց ջոկատում բոլորն ավելի տարիքով էին, իրենց համար ծառայությունը, կարծես, ավելի հեշտ լիներ։ Նա էլ էր ասում՝ բոլորս հասուն ենք։ Շատ մտերիմ ընկեր ուներ՝ Ռուստամ սարկավագը։ Երբ Ռուբենս ինչ-որ բանից բարկանում էր, Ռուստամը միշտ ասում էր. «Ի՞նչ է եղել, Ռուբեն ջան, ինչո՞ւ է հոգիդ ալեկոծվել»։ Ռուստամն էլ զոհվեց այդ պատերազմում։ Նույն ընթացքում մեծ տղաս էլ հնարավորություն ունեցավ նույն զորամասում աշխատելու։ Մենք էլ ընտանիքով տեղափոխվեցինք Արցախ, իրեն շատ մոտ ենք եղել։ Պատերազմի ընթացքում էլ ենք այնտեղ եղել։ Իմ ընկալումը լրիվ այլ է այդ օրերի մասին»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 24-25-ն էր։ Որտեղ մենք աշխատում էինք, Ռուբենիս դիրքը մեզանից երեք կիլոմետր հեռավորության վրա էր։ Մենք գնացինք իր մոտ։ Երբ գնացինք, փոսի խորություն ունեցող տեղ էր, երեխեքն այնտեղ էին նստած։ Մի տեսակ գլխիկոր, մտամոլոր նստած էին, հիմա, երբ վերլուծում եմ այդ և հետագա օրերի իրադարձությունները, հասկանում եմ՝ իրենք գիտեին, թե ինչ է տեղի ունենալու։ Երեք ամիս չեն իջել դիրքերից զորամաս։ Այդ օրն իջեցրել էին, իրենց կարգի էին բերել, նորից բարձրացրել էին դիրքեր»։

Ռուբենն ընտանիքի հետ շատ չի կիսվել պատերազմի մանրամասներով։ «Հետախույզ էր, դիպուկահար, շատ անհանգիստ էինք իր համար։ Ամբողջ ցերեկը դղրդոցներ էին, գիշերը գալիս էր, ասում էինք՝ այս օրն էլ անցավ, բայց ինչ իմանայի, որ իրենք երեկոյան ժամերին էին գնում գործողությունների։ Մի քանի անգամ մտել են թշնամու դիրքեր։ Իհարկե, մեզ դրա մասին ոչինչ չի ասել։ Մի անգամ միայն քույրիկի հետ է կիսվել. «Մահից ենք պրծել, բայց մամային ու պապային բան չասես»։ Աղջիկս մեզ ոչինչ չէր ասել։ Տղաները շրջափակման մեջ են ընկել, բայց կարողացել են փրկվել։ Մի քանի հաջողված գործողություն են ունեցել։ Հոկտեմբերի 10-ին ռեպորտաժ հրապարակեցին՝ «Հատուկ թողարկում առաջնագծից»։ Ռուբենս էր այդ ռեպորտաժում։ Մի քանի օր չէր զանգել, երբ տեսա իրեն, շատ ուրախացա։ Մտածեցինք անգամ, որ գուցե նկարահանման են եղել, հետո էլ գործողությունների, դրա համար չի զանգել։ Գործողությունների ժամանակ տղաները դիրք են գրավում, զենք-զինամթերք և կենդանի ուժ ոչնչացնում։ Վերջին գործողությունից առաջ ընկերներն իրեն ասել էին. «Ռուբե՛ն, այս անգամ դու մի գնա, նոր ես եկել, մի քիչ հանգստացիր»: Բայց Ռուբենս մերժել էր»։

Հոկտեմբերի 9-ին Ռուբենն ու ընկերները հերթական գործողությանն են գնացել։ «Իրենց սխալ տեղեկություններ են տվել, երեխեքն ընկել են շրջափակման մեջ։ Ռուբենս նռնակի պայթյունից է զոհվել։ Իրենց ուղղությամբ երեք նռնակ են նետել, երկուսը կասեցրել է, երրորդը չի նկատել։ Ընկերը բղավել է՝ Ռուբե՛ն, Ռուբե՛ն, իրեն հրել է աղվեսափոսը, բայց արդեն ուշ է եղել։ Իր վիրավորումը որովայնի հատվածում է եղել, նաև գլուխն է ուժեղ հարվածել։ Երբ իրենց դուրս են բերել, ասում են՝ Ռուբենիս սիրտը դեռ բաբախել է, բայց գլխի շրջանում հարվածը շատ ուժեղ է եղել, կյանքի հետ անհամատեղելի։ Հրամանատարն ասել է՝ ինչ գնով ուզում է լինի, տղաներին պետք է դուրս բերենք թշնամու տարածքից։ Նրանց դուրս բերող կապիտանն էլ, ավաղ, նոյեմբերի 9-ին Շուշիում զոհվեց։ Տղաներից ոմանց՝ ողջ, ոմանց էլ՝ զոհված, դուրս են բերել այդ հատվածից»։

Հոկտեմբերի 9-ին է զոհվել Ռուբենը՝ թշնամական Մարզելու կոչվող տարածքում։ «Կարողացել ենք իրեն հրաժեշտ տալ, տեսել ենք մեր որդուն, իսկ որքան ծնողներ կարոտ մնացին անգամ դրան»։

Ապրելու ուժի մասին։ «Ռուբենս քույր և եղբայր ունի։ Հենց նրանք էլ ինձ ուժ տվողը դարձան։ Շատ ծանր օրեր էին, հիմա էլ հեշտ չէ, բայց ես Ռուբենիս անունը պետք է բարձր պահեմ։ Իմ ուժը փոխանցեցի իմ ընտանիքին, չթողեցի, որ ընկճվեն։

Երկու ամիս հետո վերադարձանք Ղարաբաղ։ Իհարկե, չվերադարձանք այն զորամաս, որտեղ Ռուբենս էր ծառայում։ Կարծես այդպես կարոտս առնեի, ինձ թվում էր՝ սարի հետևի զորամասում է ծառայում։ Երևի դա էլ ուժ տվեց։ Իսկ երբ Արցախը հանձնեցին, դա կրկնակի ցավ էր։ Ինձ համար պաշտելի է այն հողը, որի համար իմ որդին իր կյանքը տվեց»։

Հ. Գ. - Ռուբեն Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Վերին Ծաղկավանի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОЗдание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центру
Самое популярное