Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը: Այս մասին X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռազմական արկածախնդրությունը։ Արդյո՞ք սա ճնշման կոպիտ մարտավարություն է, թե՞ հերթական խանգարողի գործունեության արդյունքը, որը կրկին ներքաշում է ԱՄՆ նախագահին նոր ճահճի մեջ: Ինչպիսին էլ լինեն պատճառները, արդյունքը նույնն է. իրանցիները երբեք չեն խոնարհվում ճնշումների առաջ»,- գրել է Արաղչին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել էր, որ հարվածներ են հասցվել իրանական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող ամերիկյան հրթիռային էսմինեցների վրա կատարված հարձակումների։