Հրազդանի քաղաքապետի ազգականը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հուլիսի 4-ին, վրարեթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ Սևակ Դանիելյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Աբովյանի վարչական տարածքում, իր վարած Mercedes մակնիշի 40 DD 555 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, Կոտայքի մարզի Նոր Գյուղի բնակիչ, 58-ամյա Գրիգոր Մարգարյանին:
Ինչեպս դեպքի վայրց հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել , ահազանգել է շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթրակվածին տեղափոխել Աբովյան բժշկական կենտրոն, որից հետո դեպքի մասին ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Շարունակությունն՝ այստեղ.