Ռուսաստանի կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ կմնա մայիսի 8-ին և 9-ին․ հայտարարություններ Կրեմլից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի կողմից հայտարարված հրադադարը ուժի մեջ կմնա մայիսի 8-ին և 9-ին, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
- Ռուսական կողմից որևէ արձագանք չի եղել Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարին։
- «Մայիսի 9»-ի պատվին Մոսկվայի Կարմիր հրապարակում շքերթը տեղի կունենա։ Տոնակատարություններին Մոսկվա կժամանեն արտասահմանյան հյուրեր։
- Մոսկվան ակնկալում է շարունակել ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները։
- Ամերիկացի բանակցողները ներկայումս, հասկանալի է, կենտրոնացած են իրանական ուղղությամբ։
- Լեհաստանը, ինչպես մի շարք այլ եվրոպական երկրներ, բացահայտորեն Ռուսաստանին ներկայացնում է որպես գլխավոր սպառնալիք, ինչը Մոսկվան կտրականապես հերքում է։
- ԵՄ երկրները առաջնորդում են աշխարհամասում զգալի առճակատման և լարվածության սրման ճանապարհը. դա նրանց պատասխանատվությունն է։