Բարսելոնան կարող է կորցնել երեք խաղացողի Ռեալ Մադրիդի դեմ խաղից առաջ
ՍՊՈՐՏ«Բարսելոնայի» միանգամից երեք ֆուտբոլիստ հայտնվել է որակազրկման վտանգի տակ՝ Մադրիդի «Ռեալի» դեմ սպասվող Էլ Կլասիկոյից անմիջապես առաջ։
Խոսքը վերաբերում է Ռաֆինյային, Ֆրենկի դե Յոնգին և Մարկ Բեռնալին։ Այս ֆուտբոլիստները ստիպված կլինեն բաց թողնել Իսպանիայի առաջնության հաջորդ տուրի գերսկզբունքային հանդիպումը, եթե այսօր՝ մայիսի 2-ին դեղին քարտ ստանան «Օսասունայի» դեմ կայանալիք խաղում:
Նշենք, որ «Օսասունա» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ կատալոնական գրանդի տնային դիմակայությունը «սերուցքայինների» հետ տեղի կունենա մայիսի 10-ին՝ նույն ժամին:
Նշենք, որ «Օսասունա» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, իսկ կատալոնական գրանդի տնային դիմակայությունը «սերուցքայինների» հետ տեղի կունենա մայիսի 10-ին՝ նույն ժամին:
Ներկայումս Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը վստահորեն գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ առաջնության ավարտից 5 տուր առաջ 11 միավորով գերազանցելով հենց «սերուցքայիններին»։