Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանապահի օր․ պատմության այս օրը (26 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Մտավոր սեփականության համաշխարհային օր, Ուկրաինա և Ռուսաստան՝ Ռադիացիոն վթարներից և աղետներից զոհվածների օր, Հայաստան՝ Սահմանապահի օր, Տանզանիա՝ Միավորման օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1858– ծնվել է 1913-16 թթ. Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաունը, որը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

1860 –ծնվել է  նշանավոր պատմաբան Լեոն։

1919- Մուստաֆա Քեմալը դիմել է Լենինին Թուրքիային ռազմական օգնություն ցուցաբերելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և Կովկասում համատեղ գործողությունների ստրատեգիա կառուցելու խնդրանքով։ 

1921- Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության։

 2002-Թբիլիսի են մեկնել հայ բժիշկների երկու խումբ, որպեսի անհրաժեշտ օգնություն ցույց տան Վրաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածներին:

2004- Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել «Հիդրոտեխնիկական կառուցվածքներ Որոտան գետի վրա» օբյեկտի հանդիսավոր բացման արարողության։ 

2007-Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխվել է Ղարաբաղին վերաբերող ձևակերպումը և վերականգնվել է սկզբնականը` «Հայաստանը շարունակում է Lեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի և հարակից յոթ շրջանների օկուպացիան»:

2011- մայրաքաղաքի լրագրողական ակումբներից մեկում տեղի է ունեցել հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի փաստավավերագրական «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է  2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաև ընտրություններին հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին: 

2012-Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են  հայտարարել՝ բողոքելով բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին հեռացնելու մասին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշման դեմ։

2014-Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել  է ՀՀԿ կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը

2015-System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը «Թայմ»-ում հրապարակված հոդվածով ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին իր մտորումները։

2018- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին Երևանում բացել բոլոր փակ փողոցները։

2022- Երևանի Լեո-Պարոնյան-Պռոշյան փողոցների հատվածում Նիկոլ Փաշինյանի կառավարական ավտոշարասյան կողմից մահացու վթարի է ենթարկվել հղի կին:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

121-ծնվել է հռոմեական կայսր, փիլիսոփա Մարկ Ավրելիոսը։

1478-Ֆլորենցիայում Մեդիչիների ընտանիքի դեմ Պացցիայի դավադրության արդյունքում վիրավորվել է Լորենցո Մեդիչին և սպանվել է նրա եղբայր Ջուլիանոն։

1575-ծնվել է ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին։

1607-Վիրջինիայի Հենրի հրվանդանում ափ են իջել Ամերիկայի առաջին անգլիացի վերաբնակիչները։

1795-Ռուսաստանին է միացվել Կուրլանդիան։

1812-ծնվել է գերմանացի գործարար, մետաղաձուլական և մեքենաշինական «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1828-Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարել օսմանյան կայսրությանը։

1920-հայտարարվել է Խորեզմի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության կազմավորումը։

1921-Լոնդոնի փողոցներում հայտնվել են առաջին ոստիկանական պարեկները մոտոցիկլներով։

1942-Չինաստանի Բենսենի հանքահորի վթարի արդյունքում զոհվել են մոտավորապես 1547 մարդ։

1954-ԽՍՀՄ-ի Գերագույն խորհուրդը հաստատել է Ղրիմի մարզի փոխանցումը Ռուսաստանի ՖԽՍՀ-ից ՈՒկրաինական ԽՍՀ-ին և համապատասխան փոփոխություններ է մտցրել ԽՍՀՄ սահմանադրությունում։

1966-տեղի է ունեցել ութ բալանոց Տաշքենդի ավերիչ երկրաշարժը։

1970-ծնվել է ամերիկացի մոդել և դիզայներ, ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիա Փրամփը։

1976-վախճանվել է Խորհրդային Միության մարշալ, պաշտպանության նախարար Անդրեյ Գրեչկոն։

1986-տեղի է ունեցել վթար Չեռնոբիլի ատոմակայանում, որը հանդիսանում է մարդկության պատմության ամենախոշոր տեխնոգեն աղետներց մեկը։

1994-վթարվել է Ա-300 մարդատար ինքնաթիռը Նագոեում, զոհվել են 264 մարդ։

1999-Չեռնոբիլ անունով վիրուսը աշխարհով մեկ վնասել է ավելի քան կես միլիոն համակարգիչ։

Կ.Խաչիկյան

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное