ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼիբանանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել երկիրը։
«Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին։ Անվտանգության իրավիճակը շարունակում է մնալ մարտահրավերային և կարող է արագ փոխվել։ Մենք խստորեն կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի դեռ կոմերցիոն չվերթերը դեռևս հասանելի են։ Լիբանանում չմեկնել որոշած քաղաքացիներին խորհուրդ է տրվում պատրաստել արտակարգ իրավիճակների պլաններ և հետևել նորություններին», - նշված է հայտարարության մեջ։