Կոնֆեդերացիայի Գավաթ. Գերմանիա դրամատիկ պայքարում հաղթեց Չիլիին (տեսանյութ)
ՍՊՈՐՏԿոնֆեդերացիայի գավաթի եզրափակիչ խաղում Գերմանիայի հավաքականը դրամատիկ պայքարում մեծ դժվարությամբ հաղթեց Չիլիին:
Հավասար պայքարում ընթացած այս խաղում երկու թիմերն էլ գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, բայց բախտը ժպտաց Գերմանիայի հավաքականին, որը 20-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Աչքքի ընկավ Լարս Շտինդլը: Այդ գոլն էլ միակը եղավ՝ 1:0:
Այսպիսով, թեպետ Գերմանիայի հավաքականը մրցաշարին մասնակցում էր ոչ ամենաուժեղ կազմով, սակայն նրան հաջողվեց պատմության մեջ առաջին անգամ նվաճել Կոնֆեդերացիաների Գավաթը:
Կոնֆեդերացիաների Գավաթ, եզրափակիչ
Չիլի - Գերմանիա՝ 0:1
Լարս Շտինդլ, 20