Թուրքիայի դպրոցներից մեկում հնչած կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, կա 20 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔահրամանմարաշի դպրոցում հնչած կրակոցների հետևանքով մահացածների թիվը հասել է 4-ի, վիրավորվել են 20-ը: Նշենք, որ սա երկու օրվա ընթացքում երկրում կրթական հաստատության վրա երկրորդ զինված հարձակումն է։
«Սա հարձակում է դպրոցի վրա: Մենք հաղորդագրություններ ունենք մահացածների մասին», – NTV-ն մեջբերել է նահանգապետի խոսքերը։
Տասնյակ շտապօգնության մեքենաներ և ոստիկաններ են ժամանել դեպքի վայր: Հարձակվողի ինքնությունը և նրա դրդապատճառները դեռևս չեն հրապարակվել: Նահանգապետի խոսքով, ընթանում է մանրակրկիտ հետաքննություն։
Որոշ աշակերտներ ստիպված են եղել ցատկել պատուհաններից՝ փախչելու համար, իսկ մյուսները պատսպարվել են դասարաններում: