Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել Հայաստանում Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը և դրա համար ներգրավված ֆինանսական ռեսուրսների նպատակային օգտագործումը։ Խոսքը «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագրի մասին է, որով, պաշտոնական պատասխանի համաձայն, Հայաստանին տրամադրվում է «102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։

Անվճար բուժումն արվում է վարկով

Պետական մարմնի պատասխանից պարզ է դառնում, որ իշխանությունը առողջապահական այս լայնածավալ նախաձեռնությունը փորձում է առաջ տանել ոչ թե սեփական բյուջետային ռեսուրսների հաշվին, այլ պարտքով։ Իսկ սա արդեն ինքնին լուրջ քաղաքական և սոցիալական հարց է առաջացնում. եթե իշխանությունը մարդկանց խոստանում է ապահովագրական համակարգ, բուժսպասարկման ֆինանսական բեռի նվազում, ըստ էության՝ նաև ավելի հասանելի կամ «անվճար» բուժում, ապա ինչո՞ւ է այդ համակարգի ներդրման համար գնացել նոր վարկ վերցնելու ճանապարհով։

Առավել ևս, երբ երկիրը մտնում է քաղաքական առումով զգայուն շրջան և մոտենում է նախընտրական փուլին, հարցն ավելի քան բնական է դառնում՝ արդյոք քաղաքացիներին ներկայացվող սոցիալական այս խոշոր խոստումը կառուցվում է երկարաժամկետ ֆինանսական կայունության վրա, թե՞ վարկային միջոցներով ձևավորվող մի մեխանիզմի, որը կարող է ծառայել նաև նախընտրական սպասումներ գեներացնելու նպատակին։ Սա հարց է, որի պատասխանը պետությունը պարտավոր է տալ ոչ թե քարոզչական, այլ ֆինանսական մանրամասն հաշվարկներով։

Պարզաբանում՝ առանց թվերի

Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ պաշտոնական գրությամբ հաղորդվել է, որ «Հայաստանի Հանրապետության, ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարի, ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2024 թվականի հուլիսի 25-ին ստորագրվել է «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» արդյունքահեն վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ»։

Նույն պատասխանի համաձայն՝ «Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները»։

Թղթի վրա այս ձևակերպումները հնչում են գրավիչ, բայց խնդիրը հենց այստեղ է. պետությունը ներկայացնում է մեծ նպատակներ, սակայն չի բացում ամենակարևոր թվերը։ Մասնավորապես, հարցմանը տրված պատասխանում բացակայում է հստակ տեղեկությունը, թե 102 մլն եվրոյից որքանն է ուղղվելու հենց Առողջության համապարփակ ապահովագրության գործարկմանը, որքանն է ծախսվելու առաջնային բուժօգնության բարելավման վրա, որքանն է հատկացվելու տեղեկատվական համակարգերին, խորհրդատվական ծառայություններին, վերապատրաստումներին կամ ծրագրի կառավարմանն ու սպասարկմանը։

Փոխարենը ներկայացվել է միայն ծրագրի կառուցվածքը՝ նշելով, որ այն բաղկացած է հետևյալ մասերից. «Արդյունքների ոլորտ 1. Բժշկական օգնության որակի բարելավում», «Արդյունքների ոլորտ 2. Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում», «Արդյունքների ոլորտ 3. Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում»։

Այսինքն՝ նշված են ընդհանուր ուղղությունները, բայց ոչ դրանց գինը։ Իսկ առանց դրա հնարավոր չէ հասկանալ՝ խոսքը իրականում ապահովագրական համակարգի ֆինանսավորման մասին է, թե առողջապահության տարբեր ուղղություններով բաշխվող լայն ծրագրի, որի շրջանակում ապահովագրության թեման ընդամենը քաղաքականորեն շահավետ վերնագիր է։

Լողացող տոկոս, մինչև 2049 վճարում

Պաշտոնական պարզաբանմամբ՝ վարկի պայմաններն այսպիսին են. «Վարկի գումար՝ 102,000,000 եվրո», «Վարկի տոկոսադրույքի տեսակ՝ լողացող», իսկ «Վարկի լողացող տարեկան տոկոսադրույք՝ 6-ամսյա EURIBOR + լողացող սպրեդ, 16.08.2024 թ. դրությամբ կազմում է 4.577% (3.367% + 1.21%)»։ Բացի այդ, սահմանված է «Պարտավորության վճար՝ տարեկան 0.25% դրույքաչափ», ինչպես նաև «Միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով»։

Վարկի մարման պայմաններով՝ «Վարկի մարման ժամկետ՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի», իսկ «Մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039 թ. հուլիսի 15-ից մինչև 2049 թ. հունվարի 15-ին՝ վարկի գումարի 5% հավասարաչափ չափաբաժիններով»։

Այստեղ արդեն պարզ է դառնում մեկ այլ կարևոր հանգամանք. առողջապահական բարեփոխման անվան տակ վերցվում է երկարաժամկետ պարտք, որի բեռը մնալու է տարիներ շարունակ։ Այսինքն՝ այսօր քաղաքացիներին ներկայացվում է սոցիալական պաշտպանության ընդլայնման խոստում, բայց դրա ֆինանսական հետևանքները տեղափոխվում են ապագա՝ պետական պարտքի տեսքով։

Պատասխանում առանձին ընդգծվել է նաև, որ «Վարկային ծրագիրն արդյունքահեն է, այսինքն՝ Ծրագրով սահմանված մասհանման հետ կապակցված ցուցանիշներին /ՄԿՑ/ հասնելու համար միջոցները հատկացվելու են պետական բյուջեից, և դրանց հասնելուն պես Համաշխարհային բանկի կողմից կմասհանվեն գումարները, կուղղվեն պետական բյուջե և ոչ անմիջապես Առողջապահության նախարարություն»։

Վարկը մտնում է բյուջե, դուրս գալիս հիվանդանոցներ

Սա կարևոր մանրամասն է, որովհետև ստացվում է՝ գումարները չեն գնում անմիջապես առողջապահական գերատեսչությանը, այլ մտնում են պետական բյուջե։ Ու հենց այստեղ է առաջանում թափանցիկության հիմնական խնդիրը. եթե միջոցները բյուջե են մուտքագրվում, ապա հանրությունը պետք է հստակ իմանա՝ կոնկրետ ինչ արդյունքների դիմաց են մասհանումներ կատարվել, ինչ չափի գումարներ են արդեն մուտքագրվել, և հատկապես՝ այդ գումարներն ինչ ուղղություններով են հետո ծախսվել։

Մինչդեռ պաշտոնական պատասխանում միայն նշվում է, որ «Ծրագիրը ներկայումս գտնվում է իրականացման փուլում և արդեն իրականացվել են մասհաննումներ այն ցուցանիշների համար, որոնք կատարվել են Առողջապահության նախարարության կողմից։ Ծրագիրը կավարտվի 2029 թվականին»։

Սակայն այդպես էլ չի ասվում՝ որ ցուցանիշներն են կատարվել, քանի եվրո է արդեն մասհանվել, այդ գումարները բյուջեում ինչ տողով են անցել, և դրանցից որքանն է ուղղվել հենց այն գաղափարին, որի անունով հանրությանը ներկայացվում է այս ողջ բարեփոխումը՝ առողջության համապարփակ ապահովագրությանը։

Ինչու 102 մլն եվրո. հաշվարկ չկա

Առանձնապես ուշագրավ է նաև, որ պետությունը չի պատասխանել ամենանուրբ հարցերից մեկին՝ ինչու է ընտրվել հենց 102 մլն եվրո չափը։ Որևէ հաշվարկ, հիմնավորում կամ մեթոդաբանություն չի ներկայացվել, թե այդ թիվը ինչպես է ձևավորվել։ Դա բխե՞լ է ապահովագրական համակարգի ակտուարական գնահատումներից, բուժծառայությունների սպասվող ծավալից, առաջնային օղակի վերազինման արժեքից, թե՞ պարզապես բանակցությունների արդյունք է եղել միջազգային գործընկերոջ հետ։ Այս հարցը անպատասխան է մնացել։

Եվ հենց այստեղ է հիմնական հակասությունը. մի կողմից՝ հանրությանը ներկայացվում է առողջապահական համակարգի արմատական բարեփոխման խոստում, որը պետք է նվազեցնի մարդկանց գրպանից վճարումները և բուժօգնությունն ավելի հասանելի դարձնի, մյուս կողմից՝ իշխանությունը չի բացում, թե այդ խոստման իրական ֆինանսական հիմքը որն է։ Չի ասում՝ որքան գումար է գնում ապահովագրության բուն փաթեթին, որքանն է գնում ուղեկցող ծախսերին, և հատկապես՝ ինչքանով է այս ծրագիրը կայուն առանց նոր պարտքերի և հետագա լրացուցիչ բյուջետային ներարկումների։

Ստացվում է մտահոգիչ պատկեր. հնարավոր է՝ պետությունը վարկային միջոցներով փորձում է գործարկել մի համակարգ, որը հանրությանը ներկայացվում է որպես սոցիալական առաջընթաց և մարդկանց համար բժշկական ծախսերի թեթևացում։ Բայց եթե այդ համակարգի հիմքում ոչ թե երկարաժամկետ հաշվարկված, ինքնաբավ ֆինանսական մոդելն է, այլ արտաքին վարկը, ապա հարց է ծագում՝ արդյոք սա առողջապահական բարեփոխո՞ւմ է, թե՞ սոցիալական խոստման փաթեթ, որը հատկապես նախընտրական շրջանի նախաշեմին կարող է ծառայել քաղաքական նպատակների։

 

Այս պնդումը, իհարկե, պաշտոնապես հաստատված չէ, բայց հենց իշխանության թերի պարզաբանումներն են նման կասկածների տեղ տալիս։ Որովհետև, երբ պետությունը վերցնում է 102 մլն եվրոյի վարկ, բայց չի բացատրում դրա ներսի կառուցվածքը, չի հրապարակում հստակ բաշխումը և չի ցույց տալիս, թե որ մասն է գնալու ուղիղ ապահովագրական ծախսերին, հանրային անվստահությունը դառնում է բնական հետևանք։

Պետական մարմնի պատասխանը պարզաբանում է միայն վարկի արտաքին շրջանակը՝ «102,000,000 եվրո» գումար, «լողացող» տոկոսադրույք, 25 տարվա մարման ժամկետ, 2029 թվականին ավարտվող ծրագիր։ Բայց այն չի պատասխանում հիմնական հարցին՝ այս վարկից որքանն է ծառայելու հենց այն նպատակին, որով այն քաղաքականորեն ներկայացվում է հանրությանը՝ առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը և քաղաքացիների բուժման ֆինանսական բեռի նվազեցմանը։

Այլ կերպ ասած՝ իշխանությունը «անվճար բուժման» կամ ավելի մատչելի բուժսպասարկման խոստման իրականացման համար հերթական վարկն է վերցրել, որի քաղաքական շահառուն ներկա իշխանությունն է, իսկ ֆինանսական բեռը կմնա ապագա հարկատուի ուսերին։

Քանի դեռ չեն հրապարակվել միջոցների մանրամասն բաշխումը, կատարված մասհանումների ծավալը, արդյունքային ցուցանիշները և ապահովագրության բուն ֆինանսական մոդելը, 102 մլն եվրոյի այս համաձայնագիրը մնում է ոչ թե լիովին թափանցիկ սոցիալական բարեփոխում, այլ բազմաթիվ բաց հարցերով ծանրաբեռնված պետական պարտավորություն»։

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное