Ավագը վերադառնում է շարք. Մուսաևը խոսել է Սպերցյանի առողջական վիճակի մասին
ՍՊՈՐՏ«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը Ռուսաստանի Գավաթի խաղարկությունում Մոսկվայի «Դինամոյի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մարզավիճակի մասին։
Այսօր՝ ապրիլի 8-ին, «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցում է «Դինամոյի» հետ ՌՊԼ ուղու եզրափակչի առաջին խաղում։ Սպերցյանը խաղադաշտ դուրս է եկել մեկնարկային րոպեներից։
«Матч ТВ»-ի եթերում Մուսաևը մանրամասնել է թիմի կադրային և լոգիստիկ խնդիրները.
«Բարդությունն այն էր, որ երկար ժամանակ չէինք կարողանում թռչել Գրոզնիից։ Մինչև երեկո սպասելուց հետո, այնուամենայնիվ, մեկնեցինք Ստավրոպոլ, ապա ավտոբուսով շարունակեցինք ճանապարհը. այդպես վերականգնման մեկ ամբողջ օր կորցրինք:
Ինչ վերաբերում է Կորդոբային, ապա Գրոզնիում կայացած խաղը նրան շատ դժվար տրվեց: Նա մեծ ուժեր ծախսեց, դրան գումարած նաև հավաքականից վերադառնալու թռիչքն էր։ Որոշեցինք նրան մի փոքր խնայել, բայց հուսով եմ, որ խաղի ընթացքում կկարողանա օգնել մեզ»։
Ավելին՝ Armsport