OpenAI-ը հայց է ներկայացրել ու հորդորել հետաքննել Իլոն Մասկի «հակամրցակցային վարքագիծը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆOpenAI-ը կոչ է արել Կալիֆոռնիայի և Դելավերի գլխավոր դատախազներին քննարկել Էլոն Մասկի և նրա գործընկերների «անպատշաճ և հակամրցակցային վարքագիծը» հետաքննելու հարցը՝ այս ամիս սկսվող երկու կողմերի միջև դատավարությունից առաջ։
Մասկը 2024 թվականին դատի է տվել OpenAI-ին, դրա գործադիր տնօրեն Սեմ Ալտմանին և ուրիշներին՝ մեղադրելով նրանց OpenAI-ի հիմնադիր առաքելությունը խախտելու մեջ, քանի որ այն վերակազմավորվում է որպես շահույթ հետապնդող կազմակերպություն։ Մասկը 2015 թվականին OpenAI-ի համահիմնադիրներից մեկն է եղել, բայց հեռացել է 2018 թվականին և հիմնադրել xAI-ն ու գործարկել Grok չաթբոտը։
Օգոստոսին դատարան ներկայացված դիմումում OpenAI-ը հայտարարել էր, որ Մասկը փորձել է ներգրավել մրցակից Մարկ Ցուկերբերգին OpenAI-ը ձեռք բերելու՝ անցյալ տարվա սկզբին իր կոնսորցիումի կողմից ներկայացված առաջարկի համար, սակայն «Meta Platforms»-ի գործադիր տնօրենը չի համաձայնվել։
Երկուշաբթի օրը ChatGPT-ի ստեղծողը նամակ է ուղարկել Կալիֆոռնիայի գլխավոր դատախազ Ռոբ Բոնտային և Դելավերի գլխավոր դատախազ Քեթի Ջենինգսին՝ նշելով, որ հայցով պահանջվում է ավելի քան 100 միլիարդ դոլարի փոխհատուցում դրա ոչ առևտրային հիմնադրամից, ինչը, ըստ ընկերության, կարող է արդյունավետորեն խաթարել կազմակերպության գործունեությունը։
Հունվարին Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքի դատավորը որոշել է, որ դատավարությունը կսկսվի ապրիլին, կլսի ժյուրին։