Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլը շրջանցելով. Հայաստանն ու Ադրբեջանը ընդլայնում են առևտուրը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հին մրցակիցներ Հայաստանն ու Ադրբեջանը, ընդլայնում են իրենց առևտուրը։ Վերլուծաբանները կարծում են, որ դա կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և Հայաստանի երկարատև շրջափակման մեղմացմանը՝ աստիճանաբար նվազեցնելով Ռուսաստանի դերը, գրում է svoboda.org–ը։

Ադրբեջանը սկսել է էներգահումք արտահանել դեպի Երևան և ծառայում է որպես Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի տարանցիկ ուղի։ Հայ պաշտոնյաները նշում են, որ ավարտին են հասցնում Ադրբեջան արտահանման համար նախատեսված արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքների ցանկը։

«Ես համաձայն եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը գործում են այնպես, որ նվազեցնեն Մոսկվայի ազդեցությունը Կովկասում, չնայած չգիտեմ, թե որքանով է ռուսական գործոնը որոշում նրանց հաշվարկները, - svoboda.org ռադիոկայանին ասել է Բրյուսելում գործող «Միջազգային ճգնաժամային խումբ» ոչ կառավարական կազմակերպության Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան,– ենթադրում եմ, որ դա երկրորդական հարց է. նրանց հիմնական նպատակը հակամարտության կարգավորումն է, և Ռուսաստանի կամ որևէ այլ ուժի հետ հարաբերությունները նրանց համար երկրորդական նշանակություն ունեն»։

Միջազգային իրավունքի համաձայն Ղարաբաղյան տարածաշրջանը Ադրբեջանի մաս է կազմում։ Դրա մեծ մասը ավելի քան 30 տարի վերահսկվում էր ինքնահռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների կողմից։ Բաքուն վերականգնեց տարածքի մի մասի վերահսկողությունը 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական գործողություն իրականացրեց տարածաշրջանում, որի արդյունքում չճանաչված հայկական հանրապետությունը փլուզվեց, և Բաքուն վերահաստատեց իր իրավասությունը տարածաշրջանի նկատմամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խթան հանդիսացավ 2023 թվականի Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները, ինչպես նաև 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը, որը օգնեց դուրս գալ փակուղուց։

Դրանից առաջ երեք տասնամյակ շարունակ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը շարունակվում էր, Երևանը բախվել էր մասնակի շրջափակման. և՛ Ադրբեջանը, և՛ նրա դաշնակից Թուրքիան փակել էին սահմանները Հայաստանի հետ։ Քանի որ Իրանը միջազգային պատժամիջոցների տակ է, Հայաստանը մեծապես կախված է Վրաստանից որպես հիմնական տարանցիկ միջանցք, մասնավորապես Ռուսաստանի հետ առևտրի համար, որը նրա ամենամեծ առևտրային գործընկերն է և անհրաժեշտ ապրանքների մատակարարը։ 

Այնուամենայնիվ, ներկայումս Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացել են թե՛ Բաքվի, թե՛ Երևանի համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասեցրել է Հայաստանի մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), որը Մոսկվայի կողմից գերիշխող ռազմաքաղաքական դաշինք է։ Հայաստանն այժմ հեռացված է Ռուսաստանի պաշտպանական հովանոցից։ Իր հերթին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կտրուկ քննադատել է Մոսկվային 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ վթարի ենթարկված «Ադրբեջանական ավիաուղիներ» ուղևորատար ինքնաթիռի կործանման գործում նրա մասնակցության համար։

Երկու առաջնորդներն էլ աջակցել են ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի» (TRIPP) նախագծին, որը տրանսպորտային միջանցք է, որի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է Վաշինգտոնում անցյալ օգոստոսին։ Նախագիծը նպատակ ունի կապել Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և թուլացնել Ռուսաստանի և Իրանի լոգիստիկ և քաղաքական ազդեցությունը։

Այս ֆոնի վրա էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսել են ի հայտ գալ նոր առևտրային հոսքեր։

Ներկայումս Ադրբեջանից Հայաստան ապրանքները տարանցիկ կերպով անցնում են Վրաստանով։ Ռիչարդ Կիրակոսյանը՝ Երևանի տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրենն ու հիմնադիրը, չի բացառում ադրբեջանա-հայաստանյան սահմանով ուղիղ առևտրի բացման հնարավորությունը։ «Հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների վերջերս Հայաստանի Տավուշի մարզի սահմանային անցակետով ժամանումը, մենք պետք է սպասենք ճանապարհային կապերի բացմանը», - ասել է նա։

Այնուամենայնիվ, որպեսզի դա տեղի ունենա, ինչպես svoboda.org ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է ադրբեջանական կառավարամետ «Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոն» կազմակերպության տնօրեն Ֆարհադ Մամեդովը, «մենք պետք է ավարտենք սահմանների որոշման և սահմանազատման գործընթացը»։

Չնայած Ռուսաստանի հետ առևտրի կտրուկ անկմանը, Հայաստանի կառավարության վիճակագրության համաձայն, անցյալ տարի Մոսկվային դեռևս բաժին էր ընկնում Հայաստանի արտաքին առևտրի 35.5 տոկոսը, որին հաջորդում են Չինաստանը (12.5 տոկոս) և Եվրամիությունը (11.8 տոկոս)։

Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանը Հայաստան են ուղարկվել 22 վագոն բենզին տեղափոխող առաջին գնացքները։ Հունվարի կեսերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում հայտարարել էր, որ «պրեմիում բենզինը» հիմնականում ներմուծվել է Ադրբեջանից, և Հայաստանում պրեմիում բենզինի նվազագույն գինը նվազել է 15 տոկոսով»։ Անցյալ տարի Հայաստանը ներմուծել է 490,000 տոննա բենզին և այլ վառելիք, և այդ ծավալի մոտ երկու երրորդը ստացվել է Ռուսաստանից։ 

«Նավթամթերքի և գազի ցանկացած մատակարարում Ադրբեջանից առաջընթաց է այն առումով, որ Ռուսաստանի գերիշխող դիրքը շուկայում նվազում է, - կարծում է Ռիչարդ Կիրակոսյանը, Հայաստանը կարող է դիտարկել Թուրքմենստանից գազի ներմուծումը Ադրբեջանի միջոցով»։ Միևնույն ժամանակ, կա ադրբեջանական բնական գազ Հայաստան ներմուծելու ավելի հավակնոտ ծրագիր։

«Եթե Ադրբեջանն ունենա բավարար գազ Հայաստանին մատակարարելու համար, և Հայաստանն ու Թուրքմենստանը համաձայնության գան, թե ինչպես թուրքմենական գազը մատակարարել Ադրբեջան, ապա նման սխեման նույնպես հնարավոր է», - կարծում է Ֆարհխաթ Մամեդովը։

Անցյալ տարվանից ի վեր Ադրբեջանը ընդհանուր առմամբ համաձայնել է հանդես գալ որպես տարանցիկ պետություն Հայաստանի համար և արդեն ծառայում է որպես տարանցիկ ուղի Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի առաքումների համար։ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրության համաձայն Ռուսաստանը մինչ օրս առաքել է ավելի քան 23,000 տոննա ցորեն, մոտավորապես 1000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն Հայաստան՝ Ադրբեջանի միջոցով։

Այնուամենայնիվ, խաղաղությունը շարունակում է փխրուն մնալ մինչև վերջնական համաձայնության հասնելը։ Բաքուն շարունակում է պահանջել, որ Հայաստանը փոփոխի իր սահմանադրությունը վերացնելու համար ենթադրյալ տարածքային պահանջները։

Երևանում գտնվող Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Էմիլի Բաբականյան Ֆրեյզերը svoboda.org  ռադիոկայանի հետ նախորդ հարցազրույցում նշել էր, որ չնայած մատակարարման անհապաղ կրճատումը քիչ հավանական է, բայց Հայաստանը շարունակում է խոցելի մնալ Ադրբեջանի կողմից էներգամատակարարման դադարեցման սպառնալիքի առջև՝ միջին և երկարաժամկետ հեռանկարում։

Ռիչարդ Կիրակոսյանը պնդում է, որ Ռուսաստանը մեկուսացել է Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։ Մինչև հակամարտության կարգավորումը, Մոսկվան լծակներ ուներ երկու երկրների վրա։ Կիրակոսյանը, սակայն, զգուշացնում է, որ այս իրավիճակը կարող է ժամանակավոր լինել. «Ես սպասում եմ, որ զայրացած և վրեժխնդրության ձգտող Պուտինը կփորձի վերականգնել Ռուսաստանի կորցրած ազդեցությունը Ուկրաինայում հրադադարից հետո։ Այս ընդհանուր սպառնալիքի պատճառով էլ Հայաստանն ու Ադրբեջանը մերձենում են», -ասել է նա:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное