2 երիտասարդների մարմինները հայտնաբերվեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՋրասուզակները հայտնաբերել են Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած 2-րդ քաղաքացու մարմինը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ ըստ ահազանգի՝ ջրահեղձ է եղել երկու քաղաքացի, որոնցից առաջին երիտասարդի մարմինը հայտնաբերվել է վաղ առավոտյան։
Shamshyan-ը հայտնել է․
«Այսօր՝ ապրիլի 4-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղափանցյան փողոցին հարակից ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի ջրամբարում 2 քաղաքացիներ են ջրահեղձ եղել»։