Բոսնիա և Հերցեգովինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Իտալիային ու նվաճեց ԱԱ-2026-ի ուղեգիր
ՍՊՈՐՏԱշխարհի 2026 թվականի առաջնության անցումային խաղում Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականը դրամատիկ պայքարում հաղթեց Իտալիայի ընտրանուն՝ 1:1 (հետխաղյա 11մ.՝ 4:1)։
Հանդիպումը կայացել է Զենիցայի «Բիլինո Պոլե» մարզադաշտում։
Խաղի հաշիվը հանդիպման 15-րդ րոպեին բացեց իտալացիների հարձակվող Մոյզե Քինը։ Առաջին խաղակեսի վերջնամասում Իտալիայի հավաքականը մնաց տասը հոգով. կարմիր քարտ ստացավ պաշտպան Ալեսանդրո Բաստոնին։
Թվային առավելությունը բոսնիացիները կարողացան իրացնել միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում. փոխարինման դուրս գալուց ընդամենը 8 րոպե անց աչքի ընկավ հարձակվող Հարիս Տաբակովիչը՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։
Լրացուցիչ ժամանակում դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում շատ ավելի դիպուկ գտնվեցին Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստները՝ հաղթելով 4:1 հաշվով։
Այսպիսով, Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հանդես կգա ԱԱ-2026-ում, որը կանցկացվի հունիսին՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Բոսնիացիները կընդգրկվեն B խմբում, որտեղ նրանց մրցակիցները կլինեն Կանադայի, Կատարի և Շվեյցարիայի ազգային հավաքականները։