Իտալիան մերժել է ԱՄՆ-ին Սիցիլիայի «Սիգոնելլա» բազա մուտք գործելու հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիան մերժել է ԱՄՆ-ին Սիցիլիա կղզում գտնվող իր «Սիգոնելլա» ռազմաբազա մուտք գործելու հարցում։ Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը։
Ըստ պարբերականի տվյալների՝ դա տեղի է ունեցել մի քանի օր առաջ, սակայն տեղեկությունը գաղտնի է պահվել։
Երկրի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբը տեղեկացրել է պաշտպանության գլխավոր շտաբի պետ Լուչանո Պորտոլանոյին այն մասին, որ ամերիկյան մի քանի ռմբակոծիչների թռիչքի պլանը նախատեսում էր նրանց վայրէջքը «Սիգոնելլա» բազայում՝ Մերձավոր Արևելք հետագա թռիչքից առաջ։
«Իտալիայի ռազմական ղեկավարության հետ խորհրդակցություններ չեն անցկացվել. պլանը հանրապետության իշխանություններին էր ուղարկվել արդեն այն բանից հետո, երբ ամերիկյան ինքնաթիռները օդ էին բարձրացել»,- գրում է հրատարակությունը։