Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 27-30-ը ՀՀ-ում բացահայտվել է 232 հանցագործություն, որոնցից 11-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես՝
- 37 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
- 30 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
- 24 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
- 22 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
- 18 դեպք՝ հոգեկան ներգործության,
- 10 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,
- 9-ական դեպք՝ խուլիգանության, փաստաթղթի կեղծիքի,
- 8 դեպք՝ խարդախության,
- 5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
- 4 դեպք՝ ինքնիրավչության,
- 3 -ական դեպք՝ թմրանյութի իրացման, անհետաձգելի միջամտության որոշման պահանջները չկատարելու,
- 2-ական դեպք՝ շորթման, գրավառուին վնաս պատճառելու, թմրանյութի մաքսանենգության, հետամտելու։
Բացահայտվել են նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծառերը-թփերը ապօրինի հատելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու, ազատությունից ապօրինի զրկելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, սուտ մատնության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել են՝
- 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 2 դեպք՝ բնակարանային գողության,
- 1-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խարդախության։
Հայտնաբերվել է 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Հայտնաբերվել է 3 անհայտ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 6 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։