Արտակարգ իրավիճակ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի տան մոտ. 190 մետր բետոնե հենապատը փլուզվել է. Տարածքում տիրում է գարշահոտություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի թիվ 6 տան հարևանությամբ գտնվող բետոնե հենապատը փլուզվել է, կա վտանգ, որ մի հատված էլ կփլուզվի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ:
Շարունակությունն՝ այստեղ.