ՀՀ-ում կարգելվեն պոլիէթիլենային տոպրակները և պլաստիկ պարագաները
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ Ազգային ժողովը 2–րդ և վերջնական ընթերցմամբ այսօր ընդունեց 2027 թ. հունվարի 1–ից պոլիէթիլենային տոպրակների և սպասքի պարագաների արգելքը։
Բացառություն կարվի աղբի տոպրակների և կափարիչով պլաստիկ շշերի, ինչպես նաև յուղի, մսի, հացահատիկի փաթեթավորման մեջ օգտագործվող պայուսակների համար:
Առևտրի և հանրային սննդի օբյեկտների կողմից այս արգելքի խախտման համար կկիրառվի նախազգուշացում, այնուհետև տուգանք՝ 100–150 հազար դրամ: