Խոշոր վթար՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:20-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի դիմաց, բախվել են «Tesla» ու «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով էլ «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարերի վրայով և հայտնվել «Արարատ» կինոթատրոնի տարածքում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։