Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (20 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր, Երջանկության համաշխարհային օր, Ճնճղուկների համաշխարհային օր, Թունիս՝ Անկախության օր, Պարսիկներ, գիլանցիներ, քրդեր, զրադաշտականներ և Իրանի ազդեցության տակ գտնվող երկրներ՝ Նովրուզ։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1784 –վախճանվել է  բանաստեղծ և կոմպոզիտոր Պետրոս Ղափանցին։

1857- ծնվել է գուսան և երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորողներից մեկը հանդիսացող Շերամը։

1887- ծնվել է հայ հայտնի գիտնական-ակադեմիկոս, հասարակական գործիչ, արևելագետ,  Էրմիտաժի տնօրեն Հովսեփ Օրբելին։

1918- ծնվել է 20-րդ դարի գեղանկարիչ, հայ արվեստի դասական Հրանտ Ստեփանյանը։

1921- զոհերից խուսափելու նպատակով 11-րդ Կարմիր բանակի ռազմական խորհրդի անդամ Օրջոնիկիձեն վերջնագիր է ներկայացրել Հայաստանի Հայրենիքի փրկության կոմիտեին։

- Թիֆլիսից Երևան է ժամանել բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ 

- ծնվել է գրող, բանաստեղծ, թարգմանիչ Սաղաթել Հարությունյանը։

1956 - վախճանվել է նշանավոր հայդուկ, Անդրանիկի անձնական քարտուղար և զինակից Մախլուտոն (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ)։


1962 - ծնվել է  բանաստեղծուհի, թարգմանչուհի Կարինե Աշուղյանը։

1972- Հայաստանի նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմավորվել է պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:

1988 —Լեռնային Ղարաբաղի շրջկոմը մարզը Հայաստանին միացնելու որոշում է ընդունել։

1992 - Կիևում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը։

2003-Կառավարության որոշմամբ, 40 միլիոն դոլար կազմող միջուկային վառելիքի պարտքը ռուսաստանյան մատակարարին մարելու նպատակով ռուսաստանյան «ՌԱՈ-Նորդիգս» ընկերությանն է հանձնվել 25 միլիոն դոլար գնահատված «Սևան-Հրազդան» հիդրոէլեկտրակայանների կասկադը: 

2008- կառավարությունում քաղաքական չորս ուժեր՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ ստորագրել են քաղաքական կոալիցիայի համաձայնագիր: 

2015- Կարսում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները ազդարարել են Հայաստանը շրջանցող ևս մեկ էներգետիկ ծրագրի` Տրանսանատոլիական գազատարի` TANAP-ի շինարարության մեկնարկի մասին:

2018-«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվել է 10 տարի հինգ ամսվա ազատազրկման:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ․թ․ա․ 44  —Գայ Հուլիոս Կեսարի հանդիսավոր թաղման ժամանակ կոնսուլ Մարկ Անտոնիոսը հռոմի ժողովրդին հայտնել է Կեսարի կտակը, ըստ որի Կեսարը իր բարեկամ Գայ Օկտավիային որդեգրել է և հայտարարել  իր ժառանգորդ։

մ․թ․ա․ 43 —ծնվել է հռոմեացի բանաստեղծ Պուբլի Օվիդի Նազոնը։

59 —վախճանվել է Հռոմի կայսր Կլավդիոսի կին և Ներոնի մայր Ագրիպինա Կրտսերը։

321 - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը։

1639 — ծնվել է Զապորոժեի բանակի հետման Իվան Մազեպան։

1684 - վախճանվել է անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, փիլիսոփա Իսահակ Նյուտոնը։

1725 –ծնվել է  օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 1-ինը։

1792 —Ֆրանսիայի ազգային ժողովը ընդունել է մահապատիժների ժամանակ գիլյոտինա օգտագործելու որոշում։

1815-Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստից հետո վերադարձել է Փարիզ և սկսվել է նրա գահակալության «հարյուր օրը»։


1828 - ծնվել է  նորվեգիացի դրամատուրգ, հրապարակախոս Հենրիկ Իբսենը։

1854 —ԱՄՆ-ում հիմնադրվել է Հանրապետական կուսակցությունը։

1915 —ծնվել է ռուս վիրտուոզ- դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը։

1921- ԱՄՆ-ի Կանզաս Սիթիում առաջին անգամ պատվերով արտադրվել է մուլտֆիլմ։

1933 - ծնվել է  ռուս երկրաբան և բանաստեղծ Ալեքսանդր Գորոդնիցկին։

1956- Թունիսը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։


1990 - վախճանվել է   ռուս աշխարհահռչակ ֆուտբոլային դարպասապահ Լև Յաշինը։

1991- երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, զոհվել է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից), որդու հիշատակին Կլեպտոնը գրել է «Tears in Heaven» հայտնի երգը։


1993 - վախճանվել գերմանա-ամերիկյան ֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր    Պոլիկարպ Կաշը։


1995 —սինկրիստական ծայրահեղական «Աում Սենրիկյո» աղանդը Տոկիոյի մետրոյում իրականացրել է զարին թունավոր գազի գրոհ, որի արդյունքում զոհվել է 13 և վնասվածքներ են ստացել մոտ 6 000 մարդ։

2002 —սպանվել է արաբ վարձկան, Չեչնիայում իսլամական պետություն ստեղծելու ջագատող Խոտտաբը։ 

2003 —սկսվել է կոալիցիոն ուժերի ներխուժումը Իրաք։

2015 —Հյուսիսային կիսագնդում տեղի է ունեցել արևի լրիվ խավարում։


2019 —Ղազախստանում նախագահի պարտականությունները ստանձնել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Կ. Խաչիկյան

 

В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с СШАВеликобритания, Франция, Испания и Италия отвергли план генсека НАТО по увеличению военной помощи УкраинеМарко Рубио 26 мая прибудет в АрмениюСегодня день рождения Рубена Варданяна: что он сделал для Армении?Не по закону, а по указанию одного человека: «Паст»
Самое популярное