Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ». Լևոն Լևոնյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կապտականաչ գույնի աչքեր ուներ Լևոնս։ Այնքան սիրուն տղա էր։ Մանուկ ժամանակ շատ չարաճճի էր, կենսախինդ, կյանքով լեցուն։ Պարծենկոտ չէր, սուտ խոսել չէր սիրում, եթե անգամ իմանար, որ կարող է պատժվել ինչ-որ բանի համար, միևնույնն է, ինձ ճշմարտությունն էր ասում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անժելան՝ Լևոնի մայրիկը։ Լևոնը ծնունդով Սևան քաղաքից է։ Սովորել է Սևանի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ «Ծնողական ժողովներից «թև առած» էի տուն գալիս։ Երբեք չեմ կարմրել տղայիս համար։ Իր խոսքն արժևորող երեխա էր։ Խոստանում էր այն, ինչ կարողանում էր անել։ Մի անգամ դասղեկն ինձ ասաց՝ Լևոնն իսկական զինվոր կլինի, այնքան գաղտնապահ երեխա է։ Լևոնս ոչ կոնֆլիկտային, մեծահոգի, բարի տղա էր։ Հիմա երբեմն հիշում եմ իր խորհուրդները ու հասկանում, թե որքան հասուն երեխա եմ ունեցել»։

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Անժելան նշում է՝ տարրական դասարանում մաթեմատիկան էր սիրում, իսկ ավելի բարձր դասարաններում՝ պատմությունը։ «Իմ տղան սիրում էր եգիպտական բուրգերի, փարավոնների, տիեզերքի մասին, ֆանտաստիկ ժանրի գրքեր»։ Լևոնը մանկուց հաճախել է կարատեի, բազմաթիվ հաջողություններ գրանցել այս սպորտաձևում, ունի դեղին գոտի։ Լևոնը նաև շատ էր սիրում ֆուտբոլը։

2017 թվականին Լևոնն ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ։ «Նա սիրում էր IT ոլորտը՝ համակարգիչներ, տեխնոլոգիաներ։ Բայց քանի որ ընտանիքում իրավաբաններ են հայրիկը, հորեղբայրը, նաև սիրում էր «Պատմություն» առարկան, որոշեց ընդունվել իրավագիտության ֆակուլտետ։ Իր մասնագիտությունը սկսեց սիրել երրորդ կուրսից, արդեն բավականություն էր ստանում ամեն ինչից։ Երազում էր քննիչ դառնալու մասին»։

2020 թվականի օգոստոսի 19-ին, կիսատ թողնելով ուսումը համալսարանում, Լևոնը զորակոչվում է ժամկետային ծառայության։ «Բանակ մեկնելուց առաջ իրեն ասել եմ՝ Լևո՛ն ջան, հեշտ չի լինելու, բայց դու էլ բոլորի նման պետք է գնաս, քո պարտքը կատարես։ Կոկիկ, կարգ ու կանոն սիրող մարդ էր, հաստատ հրաշալի զինվոր էր։ Լևոնս կարանտինն անցկացրեց Ասկերանում, մեկ ամիս անց տեղափոխվեց «Մարտունի 3»»։ Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ես տղայիս զինվորի հագուստով չեմ տեսել, չեմ հասցրել իրեն թեկուզ մեկ անգամ գրկել։ Սեպտեմբերի 24-ին և 25-ին իր հետ կապ ընդհանրապես չեմ ունեցել։ Սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց։ Քանի որ բոլորին իրար էի խառնել իրենից լուր իմանալու համար, Լևոնս կատակով ասաց. «Մա՛մ, մոռացե՞լ ես, որ ես բանակում եմ»։ Խնդրեցի իրեն, որ ամեն օր գոնե մեկ վայրկյանով զանգահարի։ Նա իր խոստումը պահեց։

Սեպտեմբերի 27-ին իր հետ կապ չենք ունեցել, հաջորդ օրն ուրիշի հեռախոսով է զանգել։ Իրենք նորակոչիկ էին, հեռախոսներ չունեին։ Պատերազմի օրերին՝ հոկտեմբերի կեսերին, ես նոր սկսել եմ հարցեր տալ Լևոնին։ Նա ինձ միշտ ասում էր. «Մենք այնպիսի տեղում ենք, որ հանգիստ է»։ Պայթյունների ձայներ էի լսում, նա ինձ համոզում էր, թե բահն ընկավ. «Մա՛մ ջան, քեզ թվաց»։ Բայց վերջին օրերին այլևս միայն արձագանքում էր. «Մա՛մ ջան, դու ասա, թե դուք ոնց եք»»։

Լևոնն ընդգրկված է եղել «Մարտունի 3» զորամասի 2-րդ գումարտակի ականանետային դասակում։ «Իր հետ կապն ամենօրյա էր։ Միայն գիտեի, որ մի դիրքից մյուսն են տեղափոխվել։ Հոկտեմբերի 18-ն էր՝ քիչ թե շատ հանգիստ օր։ Խնդրեցի իրեն պատմել, թե ինչպես սկսվեց պատերազմը։ Ասաց. «Մա՛մ, հրաշքով փրկվել եմ»։ Հետո դառնությամբ հավելեց. «Մա՛մ, դիվիզիոնի ու ճաշարանի տղերքը մնացին այնտեղ»»։

Սկզբում Լևոնը եղել է Ակնայում, Մարտունու պաշտպանական դիրքերում, իսկ հոկտեմբերի 23-ից իր ականանետային դասակով տեղափոխվել է Կարմիր շուկա՝ «Դժոխքի ձոր» կոչվող տարածքում թշնամու առաջխաղացումը դեպի Շուշի կասեցնելու համար։ «Նա մեզ ոչինչ չէր ասում։ Միայն իր՝ Կարմիր շուկա տեղափոխվելն ենք իմացել, այն էլ՝ իմ երկար խնդրանքներից հետո։ Իրենց ականանետային դասակը ոչնչացրել է թշնամու մեծ թվով զինտեխնիկա, զրահամեքենաներ և կենդանի ուժ։ Ամեն անգամ, երբ զանգահարում էր, ես պայթյունների ձայնը լսում էի»։

Կարմիր շուկայում գտնվելու ընթացքում փոխել են մի քանի դիրք՝ դեպի Մարտունի տանող ուղղությունները պաշտպանելու համար։ Դասակը դեռևս լիարժեք դիրքավորված չլինելով՝ ստիպված է եղել հոկտեմբերի 30-ին մարտի բռնվել «Դժոխքի ձորում» առաջ ընթացող թշնամու հետ։ «Զինվորների մի մասը զենքն է դատարկելիս եղել, մյուս մասը՝ վեց հոգով, այդ թվում՝ Լևոնս, մարտի մեջ են եղել, հաշվարկներ կատարել և խոցել թշնամու տեխնիկան։ Սկզբում հարվածը մեքենային է եղել, տղաների մի մասը շելերում է պատսպարվել, վեց հոգին՝ դասակի հրամանատարը և զինվորները, որոշել են պատսպարվել մոտակա ծառածածկ հատվածում, բայց ԱԹՍ-ն ֆիքսել է իրենց։ Ավաղ, տղաս մահացու վիրավորում է ստացել»։

Լևոնը զոհվել է հոկտեմբերի 30-ին Կարմիր շուկայում։

Մայրիկն ասում է՝ Լևոնին շատերը ճանաչում են որպես «շեկ, նռով տղա»։ «Երբ տեղափոխվել էին Կարմիր շուկա, Մոնթեի աղբյուրի մոտ նկարվել էին։ Չգիտեմ, թե ով է նկարել, գուցե լրագրողներ են եղել։ Իր ծառայակից ընկերները հետո ինչ-որ էջում տեսել էին այդ նկարները և փոխանցեցին մեզ։ Այդ օրն ինձ ասաց. «Մա՛մ, այնքան ենք նկարվել»։ Դասակի տղաներով նռներով նկարվել են, այնքան հետաքրքիր կեցվածք ունի այդ նկարում։ Հարցն այն է, որ Լևոնս նկարվել չէր սիրում։ Զորակոչվելուց առաջ միասին գնացինք եկեղեցի, այդ ժամանակ ինքնակամ ասաց. «Մա՛մ, մի հատ սելֆի անե՞նք իրար հետ»»։

Լևոնի հրամանատարը՝ Հայկ Ալեքսանյանը, Լևոնի մասին գրել է. «Շուտով էլի նուռը կկարմրի, և իմ ձեռքը չի բարձրանա քաղելու, որովհետև կա մեկը, ով այդ բոլոր նռների քաղցրությունն ուներ իր հոգու մեջ։ Եվ ում հագին զինվորի համազգեստ կրելու օրերի թիվն այդպես էլ չհասավ նռան հատիկների քանակին: Նուռը ինձ միշտ Լևոնի ժպիտը կբերի։ Լևոնը նռան ծառի նման էր՝ փոքր, համեստ, բայց նույնքան դիմացկուն, համբերող ու հարմարվող»։

Մայրիկը պատմում է. «Իրենց հրամանատարը զոհվել էր, իրենց դասակի նոր հրամանատար են նշանակում։ Նրա եղբայրը ամուսնուս ճանաչում էր։ Երկուսով կապ էին պաշտպանում, ամուսինս հարցնում էր՝ զանգահարե՞լ է եղբայրը, թե՞ ոչ։ Երբ Լևոնս զոհվել է, հրամանատարն էլ վիրավոր է եղել, իր եղբորն ասել է՝ Լևոնյանի տղային խփեցին։ Գիշի գյուղից են տղայիս գտել։ Իր մոտ զինգրքույկ չի եղել, բայց բժիշկն ասել է, որ զոհված տղաների մեջ կանաչ աչքերով, շեկ, սիրուն տղա կա։ Տղայիս այդ ձևով են ճանաչել»։

Ամեն տարի օգոստոսի 13-ին՝ Լևոնի ծննդյան օրը, նրա հայրիկի գործընկերներն այցելում և հարգանքի տուրք են մատուցում Լևոնի հիշատակին։ Փաստաբանների պալատի նախաձեռնությամբ նաև նկարահանվել է «Չպարտվածները» ֆիլմը, որը նվիրված է երեք փաստաբանների՝ 44-օրյա պատերազմում անմահացած տղաների՝ Լևոնի, Միքայելի և Հրաչի հիշատակին։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ին Սևանի թիվ 6 դպրոցում բացվել է Լևոն Լևոնյանի անվան դասասենյակը։ 2022 թվականին՝ Լևոնի ծննդյան օրը, նրա ծննդավայր Գոմաձորում՝ Մշակույթի տան կողքին բացվեց Լևոնի անունը կրող պուրակը՝ հարազատների, համագյուղացիների, բարերարների և համայնքապետարանի համատեղ ուժերով։ Պուրակում նաև խաչքար ու ցայտաղբյուր է տեղադրված։ Սրանք Լևոնի հիշատակը վառ պահելու, նրան ապրեցնելու քայլերից հերթականն ու կարևորն են, որոնք պետք են ոչ թե Լևոնին, այլ ապագա սերունդներին։

Լևոնին ապրեցնողն առաջին հերթին նրա ընտանիքն է։ «Կարծես կյանքդ ռելսից ընկած լինի, և չկարողանաս այն նորից ռելսի վրա դնել։ Վեցերորդ տարին ենք գլորում։ Ճիշտ է, աղջիկ, փոքր տղա ունեմ, Լեոս ծնվեց 2023 թվականին, առօրյաս ընտանիքովս է լցվում, բայց որևէ մեկը Լևոնիս բացը չի լրացնի։ Երբեմն ասում են՝ դուք շատ ուժեղ եք։ Մենք ուժեղ չենք, ուղղակի այլընտրանք չունենք։ Իմ երեխան իր կյանքը տվել է հանուն ինձ, իմ ընտանիքի, իր ժողովրդի, դա պետք է գնահատեմ։ Վստահ եմ, որ իմ Լևոնը մեր ազգին, պետությանը պիտանի մարդ էր լինելու»։

Ապրելու ուժի մասին։ «Այդ ուժը եկավ այն գիտակցմամբ (որի համար, ի դեպ, ժամանակ էր պետք), որ Լևոնն իր թանկ կյանքը նվիրել է մեզ, և ես իրավունք չունեմ չապրել իրենից հետո։ Այդ ապրելու գինը միայն ես և մեր ընտանիքը գիտենք։ Շատ ծանր օրեր եմ ունենում։ Օր է լինում, որ երեք անգամ կարող եմ իր մոտ գնալ։ Ուզում եմ իր անունը վառ պահել։ Ապրեցնում է իր այն որոշումը, որ չի փախել, չի լքել իր ընկերներին ու հրամանատարին, պայքարել է հանուն մեզ։ Ընտանիքս, երեխաներս են ուժ տվողը։ Ուզում եմ կյանքին այո ասել իմ Լեոյով։ Իրեն հայրենասեր տղա եմ մեծացնելու»։

Հ. Գ. - Լևոն Լևոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Տիգրան Մեծ» մեդալներով։ Հուղարկավորված է Սևանի Գոմաձոր թաղամասի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное