Հոգեկան հիվանդ տղամարդը առևանգել է ծանոթ կնոջը, տարել է Արմավիր, 3 օր շարունակ ծեծել ու բռնաբարել
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ որոշում է կայացվել Հովհաննես Ա.-ի գործով:
4-ամյա կրթությամբ 33-ամյա Հովհաննեսը ձերբակալվել էր 2015 թվականի նոյեմբերի 19-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ծանոթ կնոջը առևանգելու և բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 1-ին և 138 հոդվածի 1-ին մասերով:
Ըստ քրեական գործի նյութերի՝ 2015 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 16-ին Հովհաննեսը նախնական պայմանավորվածության համաձայն՝ Երևան քաղաքի Բ-1 թաղամասում գտնվող «Վագաս» մարզասրահի մոտ հանդիպել է իր ծանոթուհի Ալլային (անունը փոխված է), ում անունով «Ֆաստ Կրեդիտ» գրավատանը ոսկեղեն էր գրավ դրել:
Գրավատանը վճարում կատարելու և գրավ դրված ոսկեղենը վերցնելու պատրվակով Հովհաննեսը Ալլային առաջարկել է նստել իր «ՎԱԶ-2106» մեքենան ու գնալ գրավատուն:
Ալլան չի ցանկացել մեքենա նստել: Հովհաննեսը սպառնացել է, որ եթե կինը մեքենա չնստի, ինքը կվնասի նրա երեխային ու եղբորը:
Հովհաննեսն այնպես է սպառնացել, որ Ալլան նրա սպառնալիքները իրական է համարել, վախեցել է հարազատների համար ու նստել է մեքենա:
Հովհաննեսը փակել է մեքենայի դռները, Ալլայի նկատմամբ բռնություն գործադրելով՝ նրա դեմքին ու գլխին հարվածներ հասցնելով՝ բացահայտ առևանգել է նրան ու տեղափոխել է Արմավիրի մարզի դաշտերը:
Նա երեք օր Ալլային պահել է դաշտերում՝ մեքենայի մեջ: Հովհաննեսը ծառերից հաստ ճյուղեր է պոկել, այդ ճյուղերով, ինչպես նաև ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել Ալլային, պատճառել է մարմնական վնասվածքներ, նրա առողջությանը հասցրել է միջին ծանրության վնաս:
Հովհաննեսն օգտվել է նաև իր գերուհու անօգնական վիճակից ու մեքենայի մեջ բռնաբարել է նրան:
Տուժող Ալլան հայտնել է, որ մինչև դեպքը Հովհաննեսն իրեն ասել է, թե ոսկեղեն ունի, ուզում է գրավ դնել, բայց անձամբ չի կարող բանկում գործարք անել, խնդրել է, որ ոսկեղենի գրավադրմամբ իր անունով վարկ վերցնեն՝ խոստանալով, որ հետագայում պարտաճանաչ կվճարի բանկի գումարները:
Մանրամասն` 1in.am