Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ. պատմության այս օրը (16 մարտ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Լատվիա՝ Լատիշական լեգիոնի օր, Ղազախստան՝ Ազգային գվարդիայի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1845 –ծնվել է բանասեր Նորայր Բյուզանդացին:

1906 - ծնվել է հայազգի պարուհի, երգչուհի, բալետմեյստեր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Ուզբեկստանի երաժշտադրամատիկական թատրոնի բալետային ստուդիայի հիմնադիր Թամարա խանումը:

1913 –ծնվել է բանասեր Էդուարդ Աղայանը:

1921 - Մոսկվայում կնքվել է ռուս-թուրքական պայմանագիր, որով Հայաստանը բաժանվել է քեմալական Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև:

1936 - ծնվել է ամերիկահայ գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը։

1988- «Խորհրդային Ղարաբաղ» թերթում լույս է տեսել ղարաբաղյան շարժման ընդհատակի երեք անդամների բաց նամակը: Այդ օրը ղարաբաղյան շարժումը դուրս է եկել ընդհատակից:

1995- Հայաստանը և Ռուսաստանը պայմանագիր են կնքել ռուսական զորքերի Հայաստանում մնալու մասին։

1998- Հայաստանում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների առաջին փուլը, որտեղ առաջատար է դարձել Ռոբերտ Քոչարյանը:

2002-Էջմիածնում բացվել է Հայաստանի ազգային ականազերծման կենտրոնը, որը ստեղծվել է ԱՄՆ-ի աջակցությամբ պետքարտուղարության, Պենտագոնի և Հայաստանի պաշտպանության նախարության համագործակցության արդյունքում: 

2013-Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները Երևանի Ազատության հրապարակում հորդառատ անձրևի տակ հանրային քննարկում են անց կացրել։ Հովհաննիսյանին ներկայացվել է ստվերային կառավարության ցուցակ:

2016-Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է ԵԱՏՄ-ից ներկրվող մեքենաների համար ԱԱՀ չգանձելու օրինագիծը։ Ըստ օրինագծի, ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենա ներմուծող ֆիզիկական անձինք այլևս չպետք է վճարեն 20 տոկոս ավելացված արժեքի հարկը:

2017-վախճանվել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

2020-կապված կոնոնավիրուսային համաճարակի հետ Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել:

2021-Լևոն Տեր-Պետրոսյանը ներքաղաքական իրավիճակի մասին հայտարարությունն է արել։ Ըստ նրա ստեղծված իրավիճակից միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

2023- կալանավորվել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

37 - Կալիգուլան դարձել է Հռոմի կայսր հաջորդելով Տիբերիոսին։

870 —Բուլղարիայում հաստատվել է ուղղափառ եկեղեցին և հոգևորական աստիճանակարգումը:

1521 - պորտուգալացի ծովագնաց Ֆեռնան Մագելանը հասել է Ֆիլիպինների ափերին։

1660 —Անգլիայի Երկար խորհրդարանը ցրվել է 20 տարյա նիստերից հետո:

1736 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Բատիստա Պերգոլեզին:

1789 - ծնվել է գերմանացի ֆիզիկոս Գեորգ Օհմը, որի պատվին է կոչվում Էլեկտրական դիմադրության չափման միավոր Օհմը:

1831 —Փարիզում լույս է տեսել Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» գիրքը:

1851 —ծնվել է հոլանդացի մանրէաբան և կենսաբան Մարտին Բեյերնիկը, որը հանդիսանում է էկոլոգիական մանրէաբանության և վիրուսաբանության հիմնադիրը: 1859 - ծնվել է ռուս գիտնական, ֆիզիկոս, ռադիոյի գյուտարար Ալեքսանդր Պոպովը:

1915 —Պետերբուրգում ոստիկանությունը փակել է բանաստեղծների և դերասանների հանրահայտ «Թափառական շուն» ակումբը:

1917- «Maybelline» ընկերությունը արտադրել է առաջին թարթիչների ներկը:

1926 —ամերիկացի նախագծող Ռոբերտ Գոդդարդը հաջողությամբ փորձարկել է իր ստեղծած հեղուկ վառելիքով աշխատող առաջին հրթիռը:

1927 —ԽՍՀՄ-ում Օպտիկա-մեխանիկական արհեստանոցը սկսել է արտադրել ակնոցների ապակիներ:

1920 –ծնվել է իտալացի բանաստեղծ, գրող և սցենարիստ Տոնինո Գուերրան:

1935 - Գերմանիայում կազմավորվել է Վերմախտը` ֆաշիստական Գերմանիայի բանակը։

1936 —ԽՍՀՄ-ում Գորկու ավտոմոբիլային գործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին խորհրդային մարդատար ավտոմեքենան՝ «М-1» մոդելի լիմուզինը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերը ընդամենը 18 րոպեի ընթացքում ոչնչացրել են

 «հարյուր եկեղեցիների քաղաք» Վյուցբուրգի 90 %-ը, զոհվել է մոտ 5000 մարդ:

1963 —Բալիում ժայթքել է հրաբուխ, որի արդյունքում զոհվել է մոտ 1700 մարդ:

1968 - Վիետնամի պատերազմի ժամանակ ամերիկացի զինվորները Սոնգմի նահանգի Միլաի գյուղակում սպանել են մոտ 350 վիետնամցի խաղաղ բնակիչների։

-Ջեներալ Մոթորս ընկերությունն արտադրել է իր 100 միլիոներորդ ավտոմեքենան:

1988 —իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը քիմիական գրոհ են իրականացրել Հալաբդժա քաղաքի վրա, որի արդյունքում զոհվել են հազարավոր քրդեր:

2004 —Ռուսաստանի Արխանգելսկ քաղաքում պայթեցվել է շենք, որի արդյունքում զոհվել է 58 բնակիչ:

2014 —տեղի է ունեցել համաղրիմյան հանրաքվե, որի արդյունքով Ղրիմը մտել է Ռուսաստանի կազմ:

2022 —Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պատճառով դադարեցվել է Ռուսաստանի անդամակցությունը Եվրոխորհրդին:

Կ. Խաչիկյան

 

 

Создан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕПИнфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Грузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в ЕреванеПо какой причине Лусине Товмасян уволилась с работы? «Паст»Заметная «неразбериха» в списке крупных налогоплательщиков: «Паст»Посетитель концерта — ещё не определившийся электорат.: «Паст»Китай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛОПапа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»
Самое популярное