Արման Ծառուկյանն ու Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել
ՍՊՈՐՏUFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը և ծագումով դաղստանցի՝ Մեծ Բրիտանիան ներկայացնող Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել գրեփլինգի կանոններով կայանալիք գոտեմարտից առաջ։
Ծառուկյանն ու Մոկաևն ուժերը կչափեն Բրազիլիայում անցկացվող Hype մրցաշարի շրջանակում։ Գոտեմարտը կկայանա այսօր՝ չորեքշաբթի, մարտի 11-ին։
Մարզիկների միջև դեմառդեմ հանդիպումը անցել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը խառը մենամարտերում (MMA) անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ։ Մուհամադ Մոկաևն իր ակտիվում ունի 16 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։