Նավթի գինը կտրուկ ընկել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իրանում գործողության ավարտի մասին հայտարարությունից հետո Brent նավթի գինը նվազել է 90 դոլարից ցածր, հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ինչպես հաղորդում են լրագրողները, ամերիկյան WTI (West Texas Intermediate) նավթի գինը նվազել է մինչև 85 դոլար՝ նախկինում 119 դոլար և ավելի բարձր գնից հետո:
CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ ռազմական գործողությունն ավարտվում է: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Թեհրանը չունի նավատորմ, կապի միջոցներ և ռազմաօդային ուժեր, սակայն ԱՄՆ-ն մի քանի շաբաթ առաջ է անցել Իսլամական Հանրապետության դեմ իր գործողությունների գրաֆիկից: